Հարությունը նրանց երկչոտությունը վերածեց քաջասրտության. Սեմի Թիփիթ

christՀակասական կթվա, եթե ասեմ, որ ես երկչոտ մարդ եմ, քանզի եղել եմ աշխարհի մի քանի ամենավտանգավոր երկրներում՝ վկայելով Հիսուսի մասին: Սակայն դա է ճշմարտությունը: Գիտեմ, որ Հայրն է ինձ ուղարկել, ուստի այլևս որևէ բանից, որևէ մեկից չեմ վախենում: Որքան շատ եմ ճանաչում Նրան, այնքան անվախ եմ դառնում Նրա Որդու համար գործելիս:

Հիսուսը Իր աշակերտներին ուղարկելիս երկու բան ասաց. նախ՝ նրանց ուղարկելու է այնպես, ինչպես Հայրը Իրեն էր ուղարկել, և երկորդ՝ նրանց ուղարկում է՝ որպես գառներ գայլերի մեջ:

Սրանից ոչ մեկը շատ քաջալերական չէր աշակետրների համար: Հիսուսը շարունակ ասում էր, որ Հայրն Իրեն ուղարկել է Երուսաղեմում մեռնելու: Նա նրանց ոչ միայն Իր Խաչի մասին էր պատմում, այլ նաև ասում էր, որ նրանք էլ խաչեր ունեին կրելու: Խաչը մարդու կողմից երբևէ ստեղծված ամենադաժան պատժամիջոցներից մեկն է: Զարմանալի չէ, որ աշակերտներից շատերը վախեցած էին և Հիսուսին խաչելիս փախել էին:

Սակայն, փառք Տիրոջը, ալելուիա. Հայրը Նրան Խաչի վրա չթողեց, այլ հարություն տվեց գերեզմանից և հաղթություն տվեց Նրան մարդու ամենավատթարագույն թշնամիների՝ մահվան, դժոխքի և սատանայի հանդեպ:

Հարությունից հետո աշակերտներն այլևս երկչոտությամբ չէին գործում, այլ՝ քաջասրտորեն: Հիսուսին ուրացող Պետրոսը դարձել էր Հիսուսին հռչակող Պետրոս: Աշակերտները տեսնում էին սիրող Հոր զորությունը, նախախնամությունն ու պաշտպանությունը: Դա էր նրանց քաջալերում, որ գնային այնտեղ, ուր Նա էր ուղարկում: Այդ աշակերտներից գրեթե բոլորը մարտիրոսվեցին՝ հռչակելով Հիսուսի հրաշալի շնորհը: