Գինին, որ խմեց Հիսուսը խաչի վրա

Passion-of-Christ (1)Երկու անգամ Հիսուսին առաջարկեցին խմել, երբ Նա խաչի վրա էր: Նա հրաժարվեց առաջին անգամ, բայց խմեց երկրորդ անգամ: Ինչո՞ւ այդպես եղավ…

Առաջին անգամ նրան տալիս էին զմռսած գինի. «Եվ նրան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չառավ» (Մարկոս 15.23):

Ուիլյամ Լեյնը՝ քրիստոնյա աստվածաբանն ու ապոլոգետը, այսպես է մեկնաբանում.

«Ըստ հրեական հնագույն ավանդույթի՝ հարգված հրեա կանայք մահվան դատապարտվածների համար պատրաստում էին մի թմրեցնող ըմպելիք, որպեսզի նվազեցնեին սարսափելի ցավի հանդեպ նրանց զգայունությունը… Երբ Հիսուսը եկավ Գողգոթա, Նրան առաջարկեցին զմռսած գինի, բայց Նա հրաժարվեց՝ որոշելով գիտակցաբար տանել բոլոր տանջանքները, որ նախատեսված էին Իր համար»:

Այդ առաջին գինին ներկայացնում էր իրենից առաջարկ՝ մեղմացնելու ցավերը ու, այլ կերպ ասած, կրճատելու մահվան տանող դաժան ճանապարհը՝ չնայած շատ չնչին չափով, որովհետև ոչինչ չէր կարող խաչելության ցավերը զգալիորեն մեղմացնել, բայց, միևնույնն է, դա մի որոշակի թեթևություն կտար: Հիսուսը հրաժարվեց այդ առաջարկից և անելով դա՝ Նա որոշեց «անցնել այն բոլոր տանջանքները, որ նախատեսված էին Իր համար»:

Երկրորդ անգամ, երբ Նրան խմել էին առաջակում, այն բանից հետո էր, երբ որոշները կանգնածներից մտածում էին, թե Նա Եղիային է կանչում.

«Եվ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբ որ լսեցին, ասում էին. ահա Եղիային է կանչում։ Եվ մեկը վազեց մի սպունգ քացախով լցրեց և եղեգի վրա դրեց, տվեց նրան, որ խմի, և ասաց. թողեք տեսնենք, Եղիան կգա՞, որ նրան վայր բերի» (Մարկոս 15.35):I-Thirst-Web

Լեյնը մեկնաբանում է. «Թթու քացախի վերածված գինին հիշատակվում է Նոր Կտակարանում՝ որպես թարմացնող ըմպելիք (Թվոց 6.12, Հռութ 2.14), և՛ հունական, և՛ հռոմեական գրականության մեջ դա նույնպես տարածված ըմպելիք է, որ գնահատվում է աշխատավորների և զինվորների կողմից, որովհետև այն ավելի արդյունավետորեն էր հագեցնում ծարավը, քան ջուրը, և այնքան էլ թանկ չէր… Չկա օրինակ, որ վկայի այդ ըմպելիքի օգտագործման մասին՝ որպես պատժամիջոցի: Այդպիսով, փաստորեն այդ «քացախը», որի մասին գրված է 35-րդ խոսքում, ոչ թե առաջարկվում էր մարդկանց կողմից՝ որպես ծաղրանք, այլ Հիսուսին ավելի երկար գիտակցական վիճակում պահելու նպատակով, քանզի խոսքերը՝ «Թողեք տեսնենք, Եղիան կգա՞, որ նրան վայր բերի» իրականում արտահայտում էին կասկածելի հույս»:

Այդպիսով, առաջին գինին (զմռսված գինին) նախատեսվում էր այն բանի համար, որպեսզի թմրեցներ Նրան և մի փոքր թեթևացներ ցավի հանդեպ զգայունությունը: Այդ գինուց Հիսուսը հրաժարվում է՝ որոշելով գիտակցաբար անցնել Իր համար ամեն նախասահմանվածը:

Իսկ երկրորդ «թթու»՝ քացախի վերածված գինին տրվում է Նրան, որպեսզի Նա երկար մնար գիտակցության մեջ, և այդպիսով նրա ցավը ավելի շարունակական էր դառնում: Այդ գինին Հիսուսը խմում է:

Մնացած դատապարտյալները կխմեին առաջին գինին՝ իրենց ցավերը թեթևացնելու համար, և կհրաժարվեին երկրորդից, որ չերկարացնեին իրենց ցավը: Բայց Հիսուսը մեր փրկության ճանապարհն անցնելով՝ ոչ մի կերպ չկարճացրեց Իր անցնելիք ուղին:

Խաչի վրա Նա խմեց Իր Հոր բարկության բաժակը, որ նախատեսված էր մեղավորների համար, և Նա արեց դա այն բանի համար, որպեսզի մենք կարող լինենք վայելելու Իր Հոր սիրո «գինին», միանալու Նրան Գառի հարսանիքին՝ ապրելու հավիտյան Նրա փառավոր ներկայության մեջ՝ Նրա, Ով մեր փրկության ճանապարհն անցնելով՝ երբեք չընտրեց հեշտ ուղիները:

Դեյվիդ Մեթիս