Ինչպես Հիսուսի հարությունը կարող է օգնել մեզ՝ անցնելու դժվար ժամանակներով. Ջոյս Մայեր

d148796168Երբ գալիս են Զատկական օրերը, և մենք նշում ենք Հիսուսի Հարությունը, ես հաճախ հատկանշական կերպով խորհում եմ այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում դժվարին իրավիճակներում: Կարծում եմ, մենք նույնպես, պատկերավոր կերպով ասած, պարբերաբար անցնում ենք խաչելության ու հարության միջով:

Ես հաճախ ասում եմ. «Ուրբաթը միշտ նախորդում է կիրակիին»: Օրը, երբ մահացավ Հիսուսը, կոչվում է Ավագ կամ Չարչարանաց Ուրբաթ, որովհետև դա չարչարանքների, ցավի ու տենդի օր էր: Բայց միայն այն բանի հետևանքով, ինչ կատարվեց այդ ուրբաթ օրը, հնարավոր դարձավ Հիսուսի Հարությունը:

Առօրյա կյանքում փորձություններով անցնելով՝ եկեք հավատանք, որ դրանք մեզ կբերեն լավ արդյունքի: Գտնվելով դժվարին իրավիճակներում՝ շատ կարևոր է հիշել այն մասին, որ Աստված միշտ ամեն բան կպտտի մեզ համար ի բարին:

Խաչելություն. ինչպե՞ս աճել հոգևարապես դժվարին ժամանակներում  

Հավատքը այն բանի հանդեպ, որ ամեն բան ուշ թե շուտ լավ կլինի, մեր մեջ հույս է դնում անգամ այնպիսի օրվա մեջ, ինչպիսին Ավագ Ուրբաթն է. օր, որ լի է տառապանքով ու ցավով: Երբ ամեն բան ապարդյուն էր թվում, իսկ տառապանքները՝ անտանելի, Աստված ամեն բան բարիի վերածեց՝ մարդկությանը շնորհելով օրհնություններից մեծագույնը:

Ավագ Ուրբաթը բարիք դարձավ ոչ այն պատճառով, ինչ կատարվեց այդ օրը, այլ այն արդյունքի պատճառով, որին այն հանգեցրեց:

Դժվարություններով անցնելով ու հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ չէի կարողանա դառնալ այն մարդը, ով այսօր կամ, եթե չլինեին այդ դժվարությունները: Կարծում եմ, որ շատերիս այս խոսքերը ծանոթ են: Բայց մի՞ թե մենք չենք ցանկանում խուսափել փորձություններից մեր աճի ու բնավորության ձևավորման ընթացքի մեջ:

Բանն այն է, որ մենք հոգևորապես աճում ենք միայն դժվարին իրավիճակներում: Եթե մենք վստահում ենք Աստծուն, Նա խրատում է մեզ՝ խոստանալով ամեն վատը վերածել բարիքի:

Խաչի երկու կողմերը

Ամեն իր երկու կողմ ունի: Խաչը ևս ունի երկու կողմ. Խաչելություն և Հարություն: Հիսուսը պետք է անցներ առաջինը, որպեսզի երկրորդը հնարավոր դառնար: Եթե Նա չհամարձակվեր այդ փորձությունն անցնել, մենք կմնայինք առանց Փրկչի և առանց մեղքերի ներման:

Եբրայեցիների 12.2-ում ասվում է, որ Հիսուսը անցավ ամեն տառապանք, քանզի գիտեր, որ կունենա պարգևատրում, որն արդեն սպասում էր Իրեն Խաչի այն կողմում՝ Հարությունը: Նման Հիսուսին՝ մենք պետք է խիզախությամբ տանենք ամեն դժվարություններ, որոնք պատահում են մեզ: Տառապանքները տանել՝ նշանակում է չտրվել սատանային, դրսևորել տոկունություն և համբերությամբ սպասել արդյունքներին, որոնց կհանգեցնեն փորձությունները՝ դրանով էլ անցկացնելով մեզ ափի մյուս կողմ:

Գերեզման. սպասելով ուրախ ավարտին

Մենք պարզապես ուրբաթից կիրակի չենք գնում. մենք պետք է անցնենք նաև շաբաթը, իսկ դա, ըստ իս, ամենադժվարն է: Դա փորձության մեջտեղն է: Այն ունի սկիզբ, վերջ և մեջտեղ: Նորը մեզ հետաքրքրում է, վերջը՝ բերում ուրախություն: Բայց կա նաև մեջտեղ: Գուցե շաբաթը դիմանալն ավելի դժվար է, քան ուրբաթն անցնելը, չէ՞ որ շաբաթ օրը մենք «գտնվում ենք գերեզմանում» և չունենք պատկերացում, թե ինչ է մեզ սպասվում:

Մենք հաճախ չգիտենք, թե այդ միջանկյալ ժամանակը որքան կտևի, իսկ Աստված, չնայած և գիտի, բայց չի ասում մեզ: Փորձության մեջ կարևոր է հիշել, որ ուրբաթից հետո անպայման կգա կիրակին: Բայց նախքան դա անհրաժեշտ է շաբաթը վերապրել՝ հաղթել սատանային, դրսևորել տոկունություն և չհանձնվել: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք վայելել կիրակիի բոլոր արտոնություններն ու օրհնությունները:

Կիրակի. անցած փորձություն

Ես ջանում եմ միշտ հիշել, որ Հիսուսը տոկունությամբ անցավ փորձությունը, որովհետև գիտեր, թե ինչ էր Իրեն սպասում Խաչի այն կողմում: Առօրյա կյանքում մենք կհանդիպենք փորձությունների և կանցնենք դժվար ժամանակներով: Միակ միջոցը փորձությունները հաղթահարելու՝ դա դրանք մինչև վերջ անցնելն է:

Տոկունությամբ ու խիզախությամբ անցեք դժվարություններով և հիշեք, որ այն կողմում հաղթանակ է, իսկ անցած փորձությունները կբերեն բարի պտուղներ: