Բեռլինում պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել

Բեռլինում պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրելԲեռլինում պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են պարանոցին խաչ կրել, բեռլինյան լրատվամիջոցներին հայտնել է տեղի քահանան, փոխանցում է BBC-ն:

Հոգևորական Կաստեն Մինկները լրագրողներին ասել է, որ իր հետ հանդիպելիս կինը ներկայացրել է Բեռլինի Վեդինգ շրջանում գտնվող դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը:

Նշվում է, որ տեղական ավետարանչական եկեղեցու Սինոդը միջադեպի հետաքննություն է սկսել:

Դպրոցի ղեկավարությունը ուսուցչուհուց պահանջել է հանել խաչը՝ վկայակոչելով օրենքը, որը պետական ծառայողներին արգելում է աշխատավայրում կրոնական խորհրդանիշներ կրել, նշում է Berliner Zeitung-ը:

Աղբյուրը՝ news.am

Հ.Գ. Այլ կրոնների առաջ դռները լայն բացած Եվրոպայում գնալով նահանջում են քրիստոնեականն ու քրիստոնեությունը…