Հռոմի պապն ահաբեկչություններից հետո չի չեղարկի ուղևորությունը Եգիպտոս

default (4)Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տանտայի և Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցիներում ահաբեկչություններից հետո մտադիր չէ հրաժարվել Եգիպտոս կատարելիք այցից, որը նախանշված է այս ամսվա վերջին:

Corriere della Sera-ի տված հարցազրույցում Սուրբ Աթոռի պետական քարտուղարի տեղակալ Անջելո Բեչչուն հայտարարել է, որ տեղի ունեցածը «չի կարող խանգարել Հովվապետի խաղաղության առաքելությանը»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա կարծիքով՝ ահաբեկչությունները սպառնում են միջկրոնական երկխոսությանը: «Կարծում եմ, որ սա անուղղակի սպառնալիք է խաղաղությանն ու երկխոսությանը, ինչպես նաև երկրի իշխանություններին և փոքրամասնություններին, որոնք վերջին տարիներին ավելի ազատ են զգում իրենց»,- նշել է նա:

Աղբյուրը՝ news.am