Ի՞նչ ենք մենք խնդրում Նրանից

Ի՞նչ ենք մենք խնդրում Նրանից«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան, Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է նա, որ քեզ ասում է, թե՝ Տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր, և նա կենդանի ջուր կտար քեզ». (Հովհաննես 4.10):

Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ մեծ պարգև է մեզ շնորհել Աստված: Արդյոք մենք իրականում ճանաչո՞ւմ ենք կենդանի Քրիստոսին, որ մեզնից հաճախ ինչ-որ բաներ է պահանջում:

Ինչպե՞ս ենք մենք արձագանքում Նրա պահանջներին: Ի՞նչ ենք մենք խնդրում Նրանից: Մեր լավագույն ու կարևորագույն խնդրվածքը այն պետք է լինի, որ աղոթենք կենդանի ջրի համար:

Եթե խնդրենք, ապա հավատարիմ է Խոստացողը: Եթե իրապես ճանաչենք ու հավատանք Նրան, Նա ոչ միայն կտա մեզ կյանք տվող ջուրը, այլև այդ ջրի աղբյուրը կդնի մեր ներսում, որից շատ շատերը կարող են հագենալ:

Տեր Հիսուսի անունով ճանաչողություն և հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան