Ուշ ժամին քնելու սովորությունը վնասակա՞ր է առողջության համար

Ուշ ժամին քնելու սովորությունը վնասակա՞ր է առողջության համարԱյն մարդիկ, որոնք ուշ են պառկում քնելու և ուշ արթնանում, ավելի են հակված մի շարք հիվանդությունների զարգացմանը, որոնց թվում է շաքարային դիաբետը և մկանային թուլությունը:

Հատկանշական է, որ ուշ քնող և ուշ արթնացող մարդիկ ավելի են հակված դիաբետին, քան վաղ առավոտյան արթնացողները, նույնիսկ եթե նրանց քնի տևողությունը չի տարբերվում. նշում են կորեական համալսարանական բժշկական քոլեջի ներկայացուցիչները:

Մասնագետների խոսքով՝ գիշերային ապրելակերպ նախընտրող մարդկանց մոտ խախտվում է կենսաբանական ժամը, փոխվում են սննդակարգային սովորությունները, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց առողջության վրա:

Գիշերային ապրելակերպի և տարբեր հիվանդությունների միջև կապն ապացուցելու համար գիտնականները 1600 մարդ են հետազոտել:

Կամավորները պատմել են այն մասին, թե  երբ են պառկում և ինչքան են քնում, իսկ այնուհետև արյան անալիզ են հանձնել և մի շարք հետազոտություններ անցել, որոնց թվում է ոսկորների հետազոտությունը և մարմնի ճարպային կուտակումների հետազոտությունը:

Այն կամավորները, որոնք նախընտրում էին շուտ քնել, որպես կանոն, ավելի երիտասարդ տեսք ունեին, քան նրանք, ովքեր ուշ էին քնում:

Ուշ քնողներն ավելի ծանրաքաշ էին, նրանց արյան մեջ ավելի շատ վնասակար ճարպեր էին հայտնաբերվել:

Ավելին՝ ուշ քնող տղամարդկանց մոտ դիաբետի զարգացման հավանականությունը 3-4 անգամ ավելի մեծ էր ՝ շուտ քնողների համեմատ, իսկ սարկոպենիայի առաջացման հավանականությունը (տարիքի հետ ձևավորվող մկանային թուլություն) գրեթե չորս անգամ ավելի մեծ էր:

Ամբողջական հոդվածը՝ med.news.am-ում