Ամեն օր մոտեցիր Հիսուսին

Ամեն օր մոտեցիր ՀիսուսինԳործիր Տիրոջ համար…

ժամանա՛կն է: Գուցե անօրենը հիմա քեզ վախի, հուսահատության մտքերով հարձակվում է քեզ վրա, որ կոտրի քո հավատքը, բայց դու մի՛ ընկիր հուսահատության գիրկը, հիշի՛ր՝ Քրիտոսով դու ազատագրված ես անօրենից:

Ու հիմա, քանի որ դու լցված ես Տիրոջ քաղցր օրհնությամբ ու վերստին ծնված լինելով քո էությունը դարձել է լավը, անօրենն ամեն պատեհ և անպատեհ առիթ կօգտագործի, որ կոտրի քո հոգևորը. նա մի քանի ձևով է հարձակումներ գործում:

Առաջին ընթացքում, երբ նոր ես վերստին ծնված և Քրիստոսին ընդունել ես` որպես քո անձնական Տեր ու Փրկիչ, անօրենը սկսում է քեզ հիշեցնել քո անցյալի մեղքերը, որ դու երբեք էլ չես կարող ներվել, ու կարծես քեզ քաշում է քո հին կյանքի մեղքերի ճահճի մեջ, որպեսզի կործանի հավատքդ, բայց դու միշտ հիշի՛ր՝ Հիսուսը քեզ ներել է ամեն մեղք, և Նա ուզում է, որ դու հետևես Իրեն և այլևս չմեղանչես:

Երկրորդ հարձակումը մտքային պատերազմն է, որի ժամանակ անօրենը սկսում է քո մեջ մտքերի քաոս ստեղծել, նույնիսկ երբ սկսում ես աղոթել, ինքը քեզ մտքեր է տալիս, որ չկենտրոնանաս աղոթելու մեջ, որ չստացվի քո երկխոսությունը Տիրոջ հետ:

Բայց դու շարունակիր աղոթել. դա քո հոգու արթնության դուռն է: Որքան էլ անօրենը նորանոր հարձակման ձևեր մտածի քո հավատքի կյանքը կործանելու համար, դու էլ ամեն օր մոտեցիր Հիսուսին և մերժիր անօրենին, ու անօրենը կհեռանա քեզանից:

Շողեր Շաղոյան