Եվ Քեզ կհուսան քո անունը ճանաչողները…

Եվ Քեզ կհուսան քո անունը ճանաչողները...«Եվ քեզ կհուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես ձգում քեզ խնդրողներին, Տեր» (Սաղմոս 9.10):

Աստծո անունը ճանաչողներն են, որ իրական հույս ունեն Նրա հանդեպ: Տիրոջ անունը ճանաչել չի նշանակում պարզապես իմանալ Նրա անունը: Անունը ճանաչել նշանակում է համոզված լինել այդ անվան զորության հարցում և վստահ լինել դրանում պարփակված իշխանության վերաբերյալ:

Մենք հավատում ենք մեր Տիրոջ անվան զորությանը, և Նրա անունը մեր վրա է կոչված: Մենք Նրա անունով ենք դրոշմված հոգևոր աշխարհում և Նրա պատվական անունով են մեր խնդրվածքները: Աստված չի անտեսում Իր անունը ճանաչողների խնդրվածքները:

Տեր Հիսուսի անունով այդ սուրբ անունը ճանաչելու փափագ և Նրա սքանչելի անվան զորության հանդեպ վստահություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան