Թող քո իդեալը լինի Հիսուս Քրիստոսը

Թող քո իդեալը լինի Հիսուս ՔրիստոսըԱյսօր շատ հաճախ տեսնում եմ ու սիրտս մեծ ցավ է ապրում, երբ շատ-շատ երիտասարդների համար իդեալ են դառնում մուլտֆիլմի կամ որևէ ֆիլմի հերոսները…

Նրանք դարձնում են իդեալ այդ հերոսներին և փորձում են իրենց արտաքինով, շպարով, վարքագծով նմանվել նրանց:

Երեխաների մոտ դա առավել վատ է դրսևորվում, քանզի ներկայիս ժամանակներում տարածված ագրեսիվություն քարոզող մուլտֆիլմերից նրանք ևս դառնում են այդպիսին:

Թող քո կյանքի իդեալը լինի միայն Հիսուսը… ու գիտե՞ս ինչու, որովհետև ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսները քո գոյության մասին անգամ չգիտեն, և կարծում եմ՝ իրենց դա չի էլ հետաքրքրի, իսկ Հիսուսը քեզ ոչ միայն ցանկացավ ճանաչել, այլ նաև քո փրկության համար Իր կյանքը տվեց, Նա վաստակեց քո փրկությունը:

Մարդն անոթ է, ով լցվում է կամ լավ կամ վատ երևույթով, ուստի եկեք լցվենք Տիրոջ լույով:

Շողեր Շաղոյան