Երբ խիղճը բանտարկված է…

Երբ խիղճը բանտարկված է...Ձեր խղճին հակառակ մի ապրեք, տառապանքը շատ մեծ է:

Գիտե՞ք՝ ինչու են մարդիկ անխիղճ, որովհետև նրանց խիղճը բանտարկված է աշխարհիկ կրքերի ու չար ցանկությունների կողմից: Բոլորիս հետ է սա պատահում: Որովհետև չարը բոլորիս է սադրում: Ու դրա համար ամեն մեկս պետք է ուշադիր ու զգոն լինենք, որպեսզի միշտ լսենք մեր խղճի ձայնը:

Մարդը պիտի Աստծո երկյուղն ունենա, որ կարողանա ազատագրել իր խիղճը ու չար բաներ չանել: «Եթէ մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, ու դու բանտ նետվես» (Մատթևոս 5.25):

Սա մեր խիղճն է, ով հակառակվում է մեզ, երբ մենք չենք սիրում մարդկանց, այլ ցանկանում ենք կատարել մեր չար ցանկությունները: Ժողովուրդ ջան, մի բան արեք, ձեր խիղճն ազատեք այս կյանքի չար ու եսասիրական ցանկություններից, քանի դեռ այս կյանքի ճանապարհին եք:

Արմեն Հարեյան

ՖԲ գրառում