Հիսուսը զարմանալի է…

Հիսուսը զարմանալի է...Մարդիկ գիտեն Աստծո մասին, բայց չգիտեն Նրան: Կանգնում են եկեղեցիների դռների մոտ, իսկ իմաստը ո՞րն է՝ չգիտեն: Հարգում են շուրթերով, բայց հայհոյում են գործերով: Զարդարվելով խաչերով՝ և՛գողանում են, և՛ ստում: Բայց մահը կոչնչացնի այդ դիմակը, կավարտվի խաղը, և կհրապարակվեն բոլոր երկրային գործերը:

Միայն նա, ով մաքրված կլինի Քրիստոսի արյունով, կուրախանա երկնքում, որտեղ չի լինի մեղք: Ընկե՛ր, եթե դու գիտես Աստծո մասին, բայց չգիտես Նրան. արդյունքում կխաբես միայն ինքդ քեզ: Քրիստոնեությունը չի փրկի, կփրկի միայն Քրիստոսը: Նրա մեջ է հավիտենական սերը և մխիթարությունն արցունքներից: Հիսուսը պատրաստ է ներել նույնիսկ մեղքը, որը չարի էությունն է, միայն թե պահպանի քեզ: Ոչ ոք ճշմարտացիությամբ չգիտի մարդու սիրտը այնպես, ինչպես Քրիստոս. գնահատե՛ք Նրան:

Նա միակն է, ում մեջ մենք կարող ենք անպայմանականորեն վստահ լինել: Մենք կարող ենք կասկածել ցանկացած մեկին, բայց ոչ Նրան: Նա չի կարող դավաճանել, չի կարող ցավեցնել: Նա սիրում է և սիրում է իսկական սիրով, ոչ այնպես, ինչպես մարդիկ: Նրա սերը սուրբ է, այն վեր է ամեն բանից, վեր Երկրի վրա գոյություն ունեցեղ և շնչող ամեն էակներից: Հիսուսը զարմանալի է…

Նրա սերը դարձնում է էլ ավելի լավը, ամենալավը: Նա սրբության անսպառ ջուր է, իմաստության և սիրո անվերջանալի աղբյուր: Նրա սիրտը պատրաստ է ամեն ինչի հանուն քեզ:
Բայց Նա այնքան մեծ ցավ է ապրում, այնքան ծանր… և դու ինքդ էլ շատ լավ գիտես, թե ինչու, բայց շարունակում ես նրան ցավ պատճառել: Նա մեզ չի քննադատում, այլ ցանկանում է անկեղծ սրտով օգնել: Նրա նման ուրիշ ոչ ոք չկա, Նա միակն է այդպիսին:

Նրա մեջ է փրկությունը, ուրախությունը, երջանկությունն ու հանգստությունը: Նա մեր ապաստանն է, Նա մեր երկինքն է, Նա մեր ամենն է…

Շողեր Շաղոյան