Հավատալ ուրախությամբ

Հավատալ ուրախությամբՄենք պիտի սովորենք ոչ միայն լալով զղջալ, այլ նաև ուրախությամբ հավատալ: Իրական հույսով հավատալ:

Որովհետև մենք այնպիսի Հայր ունենք երկնքում, ով «կենդանացնում է մեռելներին և չեղած բաները գոյության է կոչում» (Հռոմեացիս 4.17):

Չեղած բաները կարող են գոյության կոչվել, եթե դուք հավատաք ու չկասկածեք: Մենք պիտի սովորենք քրիստոնեական ուրախությունը դարձնել մեր առօրյա կյանքի գլխավոր մասը:

«Միշտ ուրախ եղեք Տիրոջմով, դարձյալ եմ ասում՝ ուրախ եղեք: Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է։ Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպպեցիս 4.4-7):

Արմեն Հարեյան