Լավ չէ, որ մարդը մենակ լինի… Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ քույրեր

Լավ չէ, որ մարդը մենակ լինի... Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ քույրերԵվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի: Մի օգնական շինեմ նրա համար» (Ծննդոց 2.18):

Աստծո յուրաքանչյուր ստեղծագործություն բարի էր ու կատարյալ, սակայն Ադամին ստեղծելուց հետո Տերը տեսավ, որ ինչ-որ բան պակասում է… Եվ նա արարեց կնոջը, ով պետք է Տիրոջ «մարդ» ստեղծագործությունը կատարյալ դարձներ:

Ու այսօր մենք՝ տղամարդիկս, կարող ենք խոստովանել, որ, այո՛, ինչ-որ բան պակաս ու թերի կլիներ առանց ձեզ, մեր կյանքն ու միջավայրը գեղեցկացնող սիրելի՜ քույրեր, կանայք ու մայրեր: Կան հատկանիշներ, որոնցով օժտված են կանայք շատ ավելի՝ հոգատարություն, խնամք, քնքշություն, բարություն… Միշտ ողողված եղեք Քրիստոսի լույսով ու ջերմությամբ:

Շնորհավո՜ր ձեր տոնը, սիրելի՜ քույրեր, մաղթում եմ, որ ունենաք Եսթերի համարձակությունն ու կարևորեք ծոմապահությունն ու աղոթքը յուրաքանչյուր կարևոր որոշումից առաջ, ունենաք Դեբորայի իմաստությունն ու կարևորեք Աստծո կամքի իրագործումը ձեր կյանքում, Հռութի պես խոնարհ լինեք ու աստվածապաշտ, Այծեմնիկի պես հոգատար լինեք ու բարերար… և զարդարված լինեք առաքինությամբ ու խոհեմությամբ: Շարունակեք շողալ ու տարածել Քրիստոսի անուշահոտությունը, սիրելի՜ քույրեր:

Արմեն Նիազյան