Գարնանային անակնկալ մեր ակտիվ ընթերցողների համար. CrossNews ակումբ

Գարնանային անակնկալ մեր ակտիվ ընթերցողների համար. CrossNews ակումբCrossNews.am կայքի խմբագրությունը, ցանկանալով ընթերցողի հետ ունենալ ավելի անմիջական կապ, նպաստել տարբեր հարցերի քննարկումներին, ստեղծում է մի նոր հարթակ Facebook սոցիալական ցանցում՝ CrossNews ակումբ:

Խմբում կդրվեն առավել հետաքրքիր, կարևոր նյութերը, հոդվածները, կլինեն հարցումներ, քննարկումներ, որոնք կնպաստեն կայք-ընթերցող կապին, ինչպես նաև կփորձեն պատասխանել տարբեր հարցերի:

Դեմ գնալով այսօր տարածված ու մարդկանց հոգնեցնող մոլուցքին՝ օգտատերերին առանց հարցնելու ներգրավվել ինչ-որ խմբերում, մենք խմբում որևէ մեկին չենք գրանցի ինքնակամ: Ցանկացողները կարող են ինքնուրույն միանալ մեզ՝ անցնելով այս հղումով՝ CrossNews ակումբ (www.facebook.com/groups/CrossNewsClub):

CrossNews ակումբը համացանցային քրիստոնեական հարթակ է, որտեղ կարող ենք միասին քննարկել նյութեր, հոդվածներ ու տարաբնույթ հարցեր…

  • Խմբում տեղադրվող ցանկացած նյութ, հարց կամ գրառում պետք է հաստատվի խմբագրության կողմից, հետո միայն հայտնվի խմբում՝ այդպիսով զերծ պահելով խումբը անհարիր նյութերից ու գովազդներից:
  • Ցանկացած վիրավորական կամ ոչ քրիստոնեական արտահայտություն անմիջապես կհեռացվի:
  • Խնդրում ենք բլոգերներին և կայքերին զերծ մնալ այս խմբում իրենց բլոգի կամ կայքի նյութերը տեղադրելուց: Այստեղ կարող ենք քննարկել բացառապես CrossNews.am կայքում տեղ գտած նյութերն ու հոդվածները կամ անհատների կարծիքներ, տեսակետներ ու ստեղծագործություններ:

Մեր ցանկությունն է ստեղծել խումբ ոչ թե նյութեր գովազդելու համար, այլ քննարկումներ ապահովելու, որոնք հետագայում գուցեև հիմք հանդիսանան համացանցային հարթակից տեղափոխվել «օֆֆլայն» հարթակ 😉

Հ.Գ. Վերջում չմոռանանք նաև հիշեցնել՝ վերահսկեք համացանցում անցկացրած ձեր ժամանակն ու չափից շատ մի՛ տարվեք դրանով:

CrossNews.am կայքի խմբագրություն