Միայն Աստծո Խոսքն է բացարձակ ճշմարտություն. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՔրիստոնյաների հավատքը պետք է խարսխված լինի հետևյալ ճշմարտությունների վրա` Աստված կա և գոյություն ունի, Աստված խոսում է և Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, Աստծո Խոսքը ճշմարտություն է և միայն Աստծո Խոսքն է բացարձակ ճշմարտություն:

Միայն Աստծո Խոսքն է այն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ Աստծուն, մեզ շրջապատող աշխարհը և ինքներս մեզ:

Մեր կյանքի բոլոր իրավիճակների համար ամենալուրջ, ճշմարիտ և բացարձակ ճշմարտությունը մենք ստանում ենք Աստվածաշնչից: