Մոտեցեք Աստծուն, և Նա կարձակի ձեր հիվանդությունների կապանքները

Մոտեցեք Աստծուն, և Նա կարձակի ձեր հիվանդությունների կապանքները«Եվ Հիսուսը նրան տեսնելով, իր մոտ կանչեց և ասաց նրան. Ով կին, արձակված ես քո հիվանդությունիցը» (Ղուկաս 13.12)։

Տեր Հիսուս այսօր էլ շատերին կանչում է Իր մոտ: Բոլորն են ուզում ազատվել իրենց հիվանդություններից, բայց քչերն են կամենում մոտենալ Տիրոջը:

Կան հիվանդություններ, որոնք կապվում են մարդու վրա, և դրանք կարող է միայն Տերը արձակել: Նա գթած է ու ողորմած և կամենում է մեզ ազատել մեր հիվանդություններից ու վատ սովորություններից:

Մոտեցեք Աստծուն, և Նա կարձակի ձեր հիվանդությունների կապանքները:

Տեր Հիսուսի անունով ազատագրություն և բժշկություն եմ հռչակում այս գրառումը կարդացողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան