Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսևորման օրն էՓետրվարի 17-ին նշվող Բարության ինքնաբուխ դրսևորման օրը միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջին նախաձեռնություններից է:

Տոնը հիմնվել է ԱՄՆ-ում, բայց այսօր տարածված է և նշվում է տարբեր երկրներում ու հասարակություններում՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից:

Ըստ Calend-ի՝ տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այդ օրը տարբեր քաղաքներում բարեգործական միջոցառումներ և մարաթոններ են անցկացվում: Դրանց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Կազմակերպիչների խոսքով, այդ օրը հարկավոր է փորձել բարի լինել բոլորի հանդեպ: Եվ ոչ պարզապես բարի, այլև անսահման և անշահախնդրորեն բարի:

Աղբյուրը՝ news.am

Հ.Գ. «Ճշմարիտ է այս խոսքը և կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալ, սրանք են բարի և մարդկանց օգտակար» (Տիտոս 3:8):