Կինը թույլ է տալիս անտուն-թափառականին իր տանը գիշերել, և կատարվում է անսպասելին

Կինը թույլ է տալիս անտուն-թափառականին իր տանը գիշերել, և կատարվում է անսպասելինՏեխասում բնակվող մի կին գթություն է ցուցաբերում մի անտուն-թափառականի հանդեպ և որոշում թույլ տալ նրան իր տանը գիշերել, քանի որ դրսում շատ ցուրտ էր: Բայց այդ օրը կատարվում է անսպասելին…

Այդ կինը 66 տարեկան էր և ապրում էր իր երկու թոռնիկների հետ՝ Հյուսթոնում: Նա տանը ուներ ազատ սենյակ և մեծ ու բարի սիրտ, այդ պատճառով առաջարկում է անտուն մարդուն թարմ կերակուր ու հնարավորություն՝ դրսում չքնելու:

Անծանոթը՝ Սմիթը (այդպես էր անտուն-թափառականի անունը), գիշերը արթնանում է ինչ-որ աղմուկից: Նրա խոսքերով՝ դա ասես հարվածի ձայն լիներ: Որոշելով չարթնացնել բարի կնոջը, ով հյուրընկալել էր իրեն՝ նա գնում է ստուգելու, թե ինչ է կատարվում՝ մտածելով, որ հավանաբար ինչ-որ մեկը փորձում է տուն ներխուժել: Սակայն դուս գալով միջանցք՝ Սմիթը նկատում է, որ տան տիրուհու սենյակից ծխի հոտ է գալիս:

Աստիճանաբար ողջ տունը ծխով էր լցվում, քանի որ կտուրում ինչ-որ բան էր սկսել այրվել: Ծեր կինը դեռ անկողնում էր, երբ առաստաղը սկսում էր քիչ-քիչ քանդվել: Սմիթը արագորեն օգնության է հասնում և նրան դուրս բերում տանից: Բայց երեխաները դեռևս հրդեհվող տան մեջ էին:

Սեփական կյանքը վտանգելով՝ անծանոթը մտնում է ծխով լցված տան մեջ, որպեսզի փրկի երկու փոքր երեխաներին կրակներից: Նա արագորեն գտնում է նրանց, առնում թևերի տակ ու դուրս վազում: Բոլորը փրկվում են: Տունը, որում այս կինը ապրում էր 40 տարի շարունակ, այրվում է, բայց, փառք Աստծո, բոլորը կենդանի են մնում:

«Ես մի պարզ ճշմարտություն հասկացա՝ ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է տան տիրուհին:

Դժվար թե աշխարհում շատ մարդիկ գտնվեն, ովքեր անտունին կերակուր ու ապաստան առաջարկեն: Բայց այս 66-ամյա կինը չհետևեց նախապաշարմունքներին: Եթե չլիներ այս մարդը, այդ գիշեր նրանք չէին փրկվի և կմնային տան փլատակների տակ:

Եթե դուք ձեր հնարավորությունների սահմաններում օգնեք կարիքավորներին, հավատացեք. մեկ օր անպայման կհնձեք դա:

Աղբյուր՝ www.wisely.info