«Կատվեի Թագուհի». կինոդիտում «Էմմանուէլ» եկեղեցում

«Կատվեի Թագուհի». կինոդիտում «Էմմանուէլ» եկեղեցումՇատերն են այսօր նախընտրում իրենց ժամանակն անցկացնել հետաքրքիր ֆիլմ դիտելով:

Ընդառաջ գնալով եկեղեցու անդամների այդ նախասիրությանը՝ «Էմմանուէլ» եկեղեցու երիտասարդական ծառայությունը նախաձեռնել է որակյալ և հետաքրքիր կինոդիտում բոլոր ցանկացողների համար:

Նրանք, ովքեր առիթ ունեցել են արդեն մի քանի անգամ ներկա լինելու կինոդիտմանը, փաստում են, որ ցուցադրվում են բարձրորակ քրիստոնեական ֆիլմեր, որոնք թե՛ պատկերի, թե՛ ձայնի, թե՛ ցուցադրության առումով չեն զիջում կինոթատրոնների ֆիլմերին:

Կինոդիտումն իրականացվում է «Էմմանուէլ» եկեղեցու դահլիճում (ք. Երևան, Հ.Ա.Թ. Շերամի 88):

Եվ այսպես, այսօր՝ փետրվարի 17-ին` ժամը 18:00-ին, ցուցադրվելու է 2016 թվականին նկարահանված «Կատվեի Թագուհի» ֆիլմը: Մուտքն ազատ է:

Կարող եք հրավիրել Ձեր ընկերներին որակյալ քրիստոնեական կինոդիտման: