Բրազիլիա. ոստիկանները և հովիվները միասին աղոթել են բռնության դեմ

Բրազիլիա. ոստիկանները և հովիվները միասին աղոթել են բռնության դեմԲրազիլիայի արևելքում՝ Վիտորիա քաղաքում, տեղացի ոստիկանները հովիվների հետ միասին աղոթել են նահանգում տիրող բռնության վերացման համար. տեղեկացնում է invictory.com-ը:

Վիտորիան Էսպիրիտու-Սանտու բրազիլական նահանգի վարչական կենտրոնն է: Վերջին ժամանակներում նահանգում նկատվում է հանցագործությունների կտրուկ աճ: Անցյալ շաբաթվա ընթացքում նահանգում բռնարարական գործողությունների պատճառով մահացել է մոտ հարյուր մարդ: Նման դրությունը մեծ մտահոգություն է առաջացրել իշխանությունների և հասարակության մոտ:

Ռազմական ոստիկանության 9-րդ գումարտակի աշխատակիցները եկել են եզրահանգման, որ միայն Աստծո ձեռքը կարող է կանգնեցնել չարիքի ու բռնության ալիքը, և դիմել են օգնության տեղացի հովիվներին: Ծառայողների հետ միասին ոստիկանները աղոթել են քաղաքի կենտրոնում՝ խնդրելով Աստծուց խաղաղություն և օրհնություն ողջ նահանգի համար:

Ընդ որում՝ հետաքրքրական է, որ այս նահանգի անունը՝ «Espirito Santo» է, ինչը նշանակում է՝ Սուրբ Հոգի: