Աստված բժշկել է ողջ աշխարհին հայտնի 85-ամյա ավետարանիչ Մորիս Սերուլլոյին

Ողջ աշխարհին հայտնի 85-ամյա ավետարանիչ Մորիս Սերուլլոն բժշկվել է 10 ամիս տևած կաթվածահարությունից. տեղեկացնում է invictory.com-ը:

Այս մասին հայտնի է դարձել Գրեգ Մաուրոյի հոդվածից, ով «Մորիս Սերուլլոյի Համաշխարհային Ավետարանչություն» առաքելությունից է: Նա պատմում է, որ մոտ մեկ տարի առաջ Մորիսի մոտ հանկարծակիորեն հայտնվել է վասկուլիտ (անոթների բորբոքում), և նրա մի ոտքը կաթվածահար է եղել:

«Մահը աղմուկով թակում էր նրա դուռը: Բժիշկները արդեն ոչինչ չէին կարող անել»,- նշում է Գրեգ Մաուրոն:

10 ամիս շարունակ ավետարանիչը անկողնուն էր գամված: Նա չեղյալ էր հայտարարել իր բոլոր ուղևորությունները, որովհետև պարզապես չէր կարող ճամփորդել. անգամ քայլել չէր կարողանում, նրան տեղափոխում էին անդամալույծի սայլակով: Բայց հետո Աստված հրաշք արեց. բժշկությունը գերբնականորեն կատարվեց միանգամից:

«Դա, հավանաբար, ամենամեծ հրաշքն էր, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում: Ես տեսել էի, թե ինչպես էին բժշկվում հազարավոր մարդիկ, բայց ոչ մի նման բան երբևէ չէի տեսել: Բժիշկները հրաժարվել էին ինձնից: Ես չէի կարողանում շարժվել, ինձ գրեթե մեկ տարի սայլակով էին տեղափոխում»,- պատմում է Մորիս Սերուլլոն:

Հրաշքով բժշկությունից հետո, Աստված ավետարանչին պատվիրում է պատմել այդ մասին ողջ աշխարհին. «Երբ դու պատմես և ցույց տաս այդ հրաշքը, Իմ բժշկարար ներկայությունը այնտեղ կլինի՝ բժշկելու նրանց, ովքեր Իմ հրաշագործ զորության կարիքն ունեն»:

Իր բժշկության պահից սկսած մի քանի ամսում դոկտոր Սերուլլոն հասցրել է ծառայել Պանամայում, Բրազիլիայում, Էկվադորում, Նիգերիայում, Կոնգոյում, Զիմբաբվեում, Իսրայելում, Հնդկաստանում և Մեքսիկայում:

Այս տարի Դոկտոր Սերուլլոն նշում է աշխարհի ազգերին իր ծառայության 70 տարին և իր կնոջ՝ Թերեզայի հետ ամուսնության 65 տարին:

Իր վերջին գրքում՝ «Մորիս Սերուլլոյի լեգենդը. ինչպես Աստված օգտագործեց մի որբի՝ աշխարհը փոխելու համար», նա կիսվում է իր անձնական կյանքի մասին:

«Իմ կենսագրությունը սկսվում է իմ արմատներից: Շատ մարդիկ տեսնում են Մորիսին ամբիոնի մոտ կանգնած՝ ծառայելով 500 հազար մարդու այնպիսի ազգերում, ինչպիսին Հնդկաստանն է, բայց նրանք չգիտեն, թե ով եմ ես իրականում:

Եվ այսպես, ես ուզում եմ հայտնել նրանց, թե ինչպես եմ վերապրել իմ կյանքում Աստծո շնորհը. ինչպես է Աստված վերցրել մի փոքրիկ որբ տղայի, ով կորցրել էր իր մորը, երբ երկու տարեկան էր և ուներ հարբեցող հայր, ով լքել էր իր հինգ երեխաներին, և ինչպես Աստծո ձեռքը առեղծվածային կերպով այն ժամանակից, երբ դեռ փոքր տղա էի, տարել է ինձ հրեական ուղղափառ մանկատներով և հասցրել Հիսուսի՝ որպես իմ Մեսիայի հետ գերբնական հանդիպմանը»,- պատմում է Սերուլլոն: