Արագ պատասխան աղոթքին

Արագ պատասխան աղոթքինՄի քանի տարի առաջ Կանադայի քաղաքներից մեկում մի մեծ հրդեհ է բռնկվում:

Եկեղեցու ծեր սպասավորը հրդեհը տեսնելով՝ գնում է աղոթքատուն և ծնկի գալով՝ սկսում աղոթել քաղաքի փրկության համար: Կրակի ծովը ավելի ու ավելի էր մոտենում: Ընկերները համոզում էին եկեղեցու սպասավորին արագ փախչել այդտեղից, բայց նա հստակ որոշել էր շարունակել իր աղոթքը:

Եվ հանկարծ կատարվում է անսպասելին. կրակը, որ ավելի ու ավելի էր տարածվում, դադարում է և չի հասնում աղոթքի տանը: Շատ մարդիկ, ովքեր այդ քաղաքում էին ապրում, փառաբանում են Աստծուն այդ քաղաքի և աղոթքատան փրկության համար:

Աղոթքը շնորհում է մեզ ամենը, ինչ կյանքի և աստվածպաշտության համար անհրաժեշտ է:

Աղոթքը քանդեց Պետրոսի երկաթե շղթաները, բացեց բանտի դարպասները և անվտանգ դուրս բերեց նրանց այնտեղից այնպես, որ նրանք խուսափեցին զինվորների պահակախմբից:

Աղոթքով Պողոսի կապանքներն ընկան, և նրա զնդանի դռները բացվեցին:

Աղոթքով Հեսուն կանգնեցրեց արևը, մինչև Իսրայելի որդիները հաղթեցին հակառակորդին Աստծո օգնությամբ:

Աղոթքով Եղիան փակեց երկինքը, այնպես՝ որ երեք տարի և վեց ամիս անձրև չեկավ, և կրկին աղոթքով անձրև բերեց երկրի վրա:

Ինչո՞վ են իսրայելացիները հաղթել իրենց բազմաթիվ թշնամիներին. փղշտացիներին, ամորհացիներին, մադիանացիներին և մյուսներին: Չէ՞ որ զենքով չէ, որը հրեաների ձեռքին չկար, երբ նրանք Եգիպտոսից դուրս եկան: Աղոթքով և ոչ մի ուրիշ զենքով՝ քանդվեցին Երիքովի պարիսպները Հեսուի օրերում:

Աղոթքը զենք ու վահան է թշնամու հետ մարտում:

Անտեսանելի թշնամիները, որ հարձակվում են մեր հոգու վրա, ուժեղ են մեզնից, բայց դրանք էլ աղոթքով են հաղթվում:

«Անդադար աղոթք արեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.17):

Պ. Կ. Շատրով