Ահա թե ինչու էր նա հավատացել Ավետարաններին

Ահա թե ինչու էր նա հավատացել ԱվետարաններինՎերջերս մի վկայություն կարդացի ոստիկանական մի խուզարկուի ապաշխարության մասին: Նա գրում է, որ հավատացել էր Քրիստոսին այն բանից հետո, երբ կարդացել էր չորս Ավետարանները: Նրա բացատրությունն ընդհանրապես նման չէր այն բանին, որ ես ակնկալում էի լսել: Նա ասում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ չորս Ավետարանների պատմությունները Հիսուսի մասին կատարելապես համընկնում էին: Իրականում, պատճառը հենց դրանցում եղած տարբերությունների (այսինքն՝ մանրամասնություններ, որոնք, կարծես թե, կատարելապես չէին համընկնում միմյանց հետ)  մեջ էր, որ նա դարձել էր Աստծուն:

Խուզարկուն ասում է, որ ոստիկանությունում աշխատելով՝ գիտեր, որ եթե կան մի քանի վկաներ, և նրանց ցուցմունքները ճշգրիտ համընկնում են, դա, որպես կանոն, նշանակում է, որ նրանք ստում են: Նրանք նախօրոք պայմանավորվել են իրենց ցուցմունքներում, որպեսզի միևնույն բանն ասեն: Առանց այդպիսի պայմանավորվածության, միշտ էլ լինում են տարբերություններ և որոշ մանրամասնություններ, որոնք ճշգրիտ կերպով չեն համընկնում մեկը մյուսի հետ: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ հիշում են տարբեր բաներ, և անգամ նույն դեպքերը նրանք կարող են հիշել մի քիչ այլ կերպ: Նրանց ներանձնական տարբերություններն ու դաստիարակությունը պատճառ են դառնում, որպեսզի նրանք նույն բանին նայեն տարբեր տեսանկյուններից: Այն, ինչ կարևոր է մեկի համար, անկարևոր է մյուսի համար: Տարբեր ականատեսների վկայությունները գրեթե երբեք ճշգրիտ չեն համընկնում:

Ահա թե ինչու էր նա հավատացել Ավետարաններին: Ավետարանիչները նախօրոք չէին պայմանավորվել: Կան որոշ տարբերություններ (ոչ թե հակասություններ, այլ անկեղծ տարակարծություններ) նրանց պատմագրությունների մեջ, որոնք, ըստ խուզարկուի, ավելի արժանահավատ են դարձնում դրանք:

Թոմ Կռոյտեր