Ստամբուլահայերն այսօր ժողով կգումարեն Աթեշյան-Մաշալյան կոնֆլիկտը լուծելու համար

Ստամբուլահայերն այսօր ժողով կգումարեն Աթեշյան-Մաշալյան կոնֆլիկտը լուծելու համարԱյսօր Ստամբուլում պոլսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ համայնքային ժողով կգումարեն, որի ժամանակ կքննարկվի Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի հարցը:

Ինչպես գրում է «Ակօսը», ժողովին կմասնակցեն Ստամբուլի մի շարք հայկական հիմնադրամների նախագահներն ու հայ համայնքի բարերաներ:

Հիշեցնենք, որ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին:
Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:

Tert.am-ի հետ զրույցում եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ իր բոլոր հրաժարականներն առայժմ առկախված են և գտնվում են սպասման մեջ: Վերջինս նշել է, որ վերջնական որոշումը կտրվի համայնքային ժողովից հետո:

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Աղբյուրը՝ tert.am