Փախչելով Հարավային Կորեայի աշխատանքային ճամբարից՝ կինը հրաշքով փրկվում է մահից

Փախչելով Հարավային Կորեայի աշխատանքային ճամբարից՝ կինը հրաշքով փրկվում է մահիցԱե Չանը նոր էր փախել Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարից. արագահոս սառցե ջրով գետն էր բաժանում նրա սարսափելի ստրկական կյանքը ազատությունից, որ սպասվում էր Չինաստանում՝ գետի մյուս կողմում:

Աե Չանը այլևս չէր կարող դիմանալ և ստիպված էր փախուստի միջոց գտնել Կիմ Յոնգ Ունի դաժան ռեժիմից՝ աշխատանքային ճամբարում յոթ տարի տևած իր տառապանքից, որտեղ նա բանտարկվել էր իր ընտանիքի՝ ամուսնու և դստեր հետ, իսկ պատճառը իրենց քրիստոնեական հավատքն էր:

Ճամբարում նա ականատես էր եղել, թե ինչպես են իր ամուսնուն տանջամահ անում բանտապահները, ապա՝ օրեր անց, թե ինչպես է սովից մահանում նաև դուստրը:

Աե Չանին հաջողվում է փախչել բանտից, բայց գետը նրա առջև մարտահրավերի պես էր: Եթե միայն նա կարողանար կենդանի անցնել այդ հորդահոս գետը, ազատությունը նրանը կլիներ:

Նա աղոթում է. «Քանզի ես եկել, այստեղ եմ հասել, Հա՛յր, ես վստահ եմ, որ Դու ինձ հետ ես և կօգնես իմ փախուստն իրականացնել»:

Այնուհետ իր ողջ ուժը, խիզախությունն ու Հիսուսի հանդեպ հավատքը հավաքելով՝ Աե Չանը նետվում է սառցե ջրերի մեջ:

Րոպեներ անց սառը ջուրը արդեն հասցնում է անշարժացնել կնոջ մարմինը, նա փակում է իր աչքերը՝ պատրաստվելով մահվան:

Սակայն հաջորդ անգամ աչքերը բացելով՝ նա իրեն գտնում է արդեն գետի մյուս կողմում՝ ափին: Նա կենդանի էր: Աեի մտքում կասկած չկար անգամ, որ իրեն փրկողը Հիսուսն էր, Ով անվտանգ ձևով իրեն անցկացրել էր այդ գետով:

Նա բարձրացնում է իր ձեռքերը՝ փառք ու գոհություն տալով միակ Աստծուն, Ով այդ ամենը հնարավոր էր դարձրել:

Չինաստանից նա տեղափոխվում է Հարավային Կորեա, որտեղ էլ ապրում է ազատության մեջ՝ վկայելով խիզախության ու հավատքի իր պատմությունը:

Անցած 15 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեան շարունակել է գլխավորել «Բաց դռներ ԱՄՆ» կազմակերպության ցուցակը այն երկրների շարքում, որտեղ քրիստոնյաները ամենաշատն են հալածանքի ենթարկվում:

Ըստ «Christian Solidarity Worldwide» կազմակերպության վերջին զեկույցի՝ քրիստոնյաներին, որոնց ձերբակալում են Հյուսիսային Կորեայում, կախում են խաչից կրակի վրա, իսկ հետո թողնում շոգեգլանի տակ:

Եվ չնայած այս սարսափելի տանջանքներին ու դժվարություններին, որոնց բախվում են քրիստոնյաները, քրիստոնեությունը շարունակում է աճել Հյուսիսային Կորեայում: 26 միլիոն բնակչություն ունեցող երկրում քրիստոնյաների թիվը 300 հազար է կազմում: