Պատճառներ, թե ինչու մեր կյանքում պտուղ չենք տեսնում

Պատճառներ, թե ինչու մեր կյանքում պտուղ չենք տեսնումՄենք ստեղծված ենք մեր կյանքի մեջ պտուղ բերելու համար՝ հռչակելով Աստծո Խոսքը փոխհարաբերությունների և գործերի միջոցով, որոնք արտացոլում են Նրա ճանապարհները: Եվ այս պատճառով չկա ավելի մտահոգիչ բան, քան զգացումը, որ դուք ոչ մի պտուղ չեք բերում:

Չնայած ես չեմ փորձում գտնել հեշտ պատասխաններ, բայց այստեղ կարող եմ հեշտությամբ ասել, որ եթե ձեր կյանքում չեք տեսնում պտուղ, ապա դրանում կա նվազագույնը երկու լուրջ պատճառ:

  1. Դուք կարիք ունեք սպասելու:

Խելամիտ չէ նոր տնկված սերմից սպասել, որ այն պտուղ կտա վաղը առավոտյան:

Իրականում այդպես երբեք չի եղել ոչ սովորական կյանքում, ոչ էլ հոգևոր: Սերմը կարիք ունի ժամանակի, որ դառնա բույս: Բույսն էլ պետք է ծաղկի, և հետո նոր հայտնվի պտուղը:

Նաև գոյություն ունեն որոշակի սեզոններ՝ բերքի հասունացման համար, և դուք կարիք ունեք որոշելու, թե ինչ շրջան է ձեր կյանքում:

Մտածելակերպը, որ վայրկենական արդյունք է ակնկալում, Աստծո Արքայության մտածելակերպին հարմար չէ: Ամենակարևոր փոփոխությունները հաճախ կատարվում են ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով կարիք ունենք մտքում տեսնելու ողջ պատկերը և հասկանալու, թե ինչի համար ենք պայքարում:

Նաև պետք է հասկանանք, թե ով ենք մենք Աստվածային ծրագրում:

Երբ տեսնում ենք, որ մեկը մեր քույրերից կամ եղբայրներից հասնում է հաջողության հոգևոր կյանքում, և դա շատ արագ է կատարվում, մենք պետք է հասկանանք, որ դրան նախորդել են ոչ հեշտ ինքնանվիրման ու հավատքի տարիներ:

Պտղաբերությունը ենթադրում է շարունակական համառություն. կարողություն՝ չիջեցնելու ձեռքերը այնտեղ, որտեղ նախորդները հանձնվել են, կարողություն՝ բարձրանալու և առաջ գնալու, երբ ընկել ես, կամ երբ քեզ համար դժվար է:

Պտղաբեր մարդիկ սովորել են ապրել՝ հաղթահարելով ամեն ինչ: Նրանք թույլ չեն տալիս կյանքին՝ խլել իրենցից լավ հնարավորությունները: Նրանք ամեն օր փոքր ներդրումներ են անում մեծ նպատակների հասնելու համար:

  1. Դուք էտման եք ենթարկվել:

Էտումը օգնում է ծառերին: Նույնը գործում է մարդու հոգևոր կյանքում: Մեր երկնային Հայրը այն «խաղողագործն է», որ մեզ անսահման շատ է սիրում: Նրա հոգատարությունը այնքան մեծ է մեր նկատմամբ, որ Նա հաճախ կտրում՝ էտում է այն բնագավառները, որոնք մեզ չեն դարձնի մարդ, ում Նա ցանկանում է տեսնել:

Շատերի համար սա ցավոտ ընթացք է, որովհետև մի բան կտրվում է մեզնից, բայց սա անհրաժեշտ է բոլորիս: Մենք «էտվում ենք», երբ Աստված ստիպում է մեզ նայել մեր վախերին երես առ երես: Էտումը պարզ անհրաժեշտություն է դառնում, երբ մենք պետք է հրաժարվենք մեր վատ սովորություններից:

Այն բնագավառները, որոնք հարմարավետություն են տալիս մեզ, հաճախ մեզ համար կուռք են դառնում:

Իհարկե, այդ «էտումը» ի օգուտ կլինի այն պայմանով, եթե դուք հասնեք տվյալ խնդրի՝ «ճյուղի» արմատին: Հակառակ դեպքում՝ ճյուղը նորից կաճի: Երբ հասնում ենք արմատին, մենք հասնում ենք այն բանագավառներին, որոնք հասանելի են մեր սրտերին:

Որպես Աստծո կողմից ջրվող ծառ՝ մենք պետք է իմանանք, որ գոյություն ունեն բնագավառներ, որոնք խանգարում են մեզ դառնալ մեկը, ում Աստված ցանկանում է տեսնել: Եվ էտումը օգնում է այդ խնդրին:

Մի շտապեք եզրակացություններ անել: Եթե դուք թույլ տաք փոփոխություններին կատարվել, ապա կստանաք այնքան պտուղներ, որ չեք իմանա, թե ինչ անել դրանց հետ:

Եթե խուսափեք էտման շրջանից, ապա ձեր գործերի պտուղը չեք տեսնի:

Մարկ ԴեԽեսուս