Մահապատժի ենթարկված հովիվը՝ հիտլերյան գաղափարախոսության մասին

Հիմարության մասին. մահապատժի ենթարկված հովիվը՝ հիտլերյան գաղափարախոսության մասինՀիմարությունը ավելի վտանգավոր թշնամի է, քան չարիքը: Չարիքին կարելի է ընդդիմանալ, այն կարելի է մերկացնել, ծայրահեղ դեպքում՝ այն կարելի է սանձահարել զորությամբ. Չարիքը միշտ իր մեջ ինքնաոչնչացման սաղմեր է կրում՝ մարդու մեջ իրենից հետո նվազագույնը թողնելով տհաճ նստվածք:

Հիմարության դեմ մենք անզեն ենք: Այստեղ ոչնչի չես հասնի հակառակությամբ, ոչ էլ զորությամբ. փաստարկները չեն օգնում, փաստերին, որոնք հակառակ են սեփական դատողություններին, պարզապես չեն հավատում. այս դեպքերում հիմարը անգամ վերածվում է քննադատի, իսկ եթե փաստերը անհերքելի են, դրանք պարզապես անտեսվում են որպես ոչինչ չնշանակող պատահականության:

Ընդ որում, հիմարը, ի տարբերություն չարագործի, շատ գոհ է իրենից. և անգամ վտանգավոր է դառնում, եթե ջղաձգության մեջ, որին նա հեշտորեն տրվում է, նա անցնում է հարձակման:

Խելամիտ փաստարկներով հիմարին երբեք հնարավոր չէ համոզել. դա անօգուտ է և վտանգավոր: Հիմարությունը հաճախ ուղեկցվում է համառությամբ: Նման մարդու հետ խոսելիս, պարզապես զգում ես, որ ոչ թե նրա հետ ես խոսում, ոչ թե նրա անձի, այլ նրան տիրած կարգախոսների ու կոչերի:

Դառնալով կամազուրկ մի գործիք, հիմարը պատրաստ է ցանկացած չարիքի, և դրա հետ միասին, ի զորու չէ զանազանել այդ չարիքը:

Այստեղ է արմատանում սատանայի՝ չարիքի համար մարդուն օգտագործելու վտանգը, ինչը հավետ կարող է կործանել մարդուն:

Դիտրիխ Բոնհոֆֆեր

Հ.Գ. Հոդվածագիրը նյութը գրել է՝ նկատի ունենալով հիտլերյան գաղափարախոսության հետևորդներին և բոլոր այն մարդկանց, ովքեր գործում էին այդ գաղափարախոսության ներքո: Ի դեպ, հեղինակը` լյութերական եկեղեցու հովիվ Դիտրիխ Բոնհոֆֆերը մահապատժի է ենթարկվել ֆաշիստական Գերմանիայում 1945թ.: