Հավատքը հաղթանակի մեջ ապրելն է. մտքեր Լեսթեր Սամրալից

Լեսթեր Սամրալ«Հոգու պարգևները զենք են, որ Աստված է մեզ տալիս, որպեսզի մենք պայքարենք և հաղթանակ տանենք: Չի կարելի թերագնահատել դրանց զորությունը, կարողությունը, գործունակությունը»:

«Ավետարանը, որ մենք քարոզում ենք՝ խոսքեր չեն, ոչ էլ տեսակետ, ոչ էլ փիլիսոփայական գաղափարներ, այլ Աստծո զորությունը»:

«Իմ կյանքում Աստվածաշունչն ինձ համար կողմնացույց է եղել, որը դուրս է բերել ինձ ցանկացած ճգնաժամից: Երբ Տերը կամենում է, որ ես փոխեմ ուղղությունս, Նա դա ինձ իմացնում է Իր Խոսքի միջոցով»:

«Հիսուս Քրիստոսի աշակերտները հասարակ մարդիկ էին, ունեին սովորական մասնագիտություններ, բայց շնորհիվ Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերությունների՝ նրանք դարձան գործող զորության հզոր ծառաներ»:

«Աստծո Խոսքը չի կարող մեր մեջ հավատք բերել, մինչև չդառնա մեր հոգևոր էության մասնիկը»:

«Երբ դուք սնուցում եք ձեր հավատքը, դուք սովի եք մատնում կասկածները»:

«Հավատքը հնարավոր է պահել՝ միայն Աստծո հետ մշտապես շփվելով: Նա կբացի քո հոգևոր աչքերը: Բոլորը տեսնում են տեսանելին, բայց դու պետք է սովորես տեսնել անտեսանելին»:

«Գուցե դու չես գիտակցում, բայց քո շուրթերը շինում են կամ քանդում: Դու այն ես, ինչ դավանում ես, ծածուկ կամ բացահայտ կերպով»:

«Հավատքը հաղթանակի մեջ ապրելն է»:

Կյանք, որ լցված էր հրաշքներով, հարյուրավոր փրկվածներով, Աստծո կոչման կատարմամբ. այս խոսքերը լիովին նկարագրում են Աստծո մեծ ծառաներից մեկի՝ Լեսթեր Սամրալի կյանքը: Մարդ, ում երիտասարդ տարիքում բժիշկները մահ էին ախտորոշել, սակայն նա ընտրելով կյանքը՝ Հիսուսին, ապրեց մինչև խոր ծերություն՝ հավատքի հզոր ալիք թողնելով իր հետևից: Փետրվարի 15-ին Լեսթեր Սամրալը կդառնար 104 տարեկան:

Պատրաստեց Սուսաննա Օհանյանը