Աստծո սիրեցյալը. Ջոյս Մայեր

Ջոյս Մայեր«Պահիր ինձ՝ ինչպես աչքի բիբ և քո թևերի շուքի տակ ծածկիր ինձ» (Սաղմոս 17.8):

Ի՞նչ է նշանակում «սիրեցյալ»: Այն վերագրվում է մի մարդու, ով հատուկ վերաբերմունքի է արժանանում որևէ բարձրաստիճան, ազդեցիկ մեկի կողմից:

Սիրեցյալին տրամադրվում է շատ ուշադրություն, և նրան վերաբերվում են հնարավորինս բարեհաճորեն, քան ուրիշներին, անգամ եթե նա դրան արժանի չէ:

Մեր մեջ չկա այնպիսի մի բան, ինչը կազդեր Աստծո որոշման վրա՝ դարձնելու մեզ Իր սիրեցյալները: Բայց Նա տալիս է մեզ պատվական տեղ:

Աստված այդպես վերաբերվում է մեզնից յուրաքանչյուրին և յուրաքանչյուրիս ասում է. «Դու իմ աչքի բիբն ես, դու իմ սիրելի զավակն ես»:

Սկզբում ես անգամ վախենում էի հավատալ սրան: Ինձ համար դժվար էր պատկերացնել ինձ՝ որպես ամենակարող Տեր Աստծո սիրելին: Հետո ես հասկացա, որ Նա ասում է դա յուրաքանչյուր Իրեն հավատացողի: Նա ցանկանում է, որ մենք իմանանք. մեզնից յուրաքանչյուրը Նրա սիրեցյալն է, ուստի կարող ենք քայլել կյանքում համարձակ և ամուր՝ իմանալով, որ մեզ հետ է Նրա շնորհը: