Կարճ նախադասություններ, որ քո երեխան կարիք ունի քեզնից լսելու

Կարճ նախադասություններ, որ քո երեխան կարիք ունի քեզնից լսելու Մեր հինգ երեխաներին մեծացնելու մեջ ես ու կինս փորձում ենք շարունակաբար կիրառել այս 6 կարճ նախադասությունները: Մենք անում ենք դա խոսքերով և գործերով:

Եվ մինչ գրում եմ այս հոդվածը, գիտակցում եմ, որ կարիք ունեմ ասելու դրանք ավելի հաճախ:

Այս խոսքերը ձեր երեխային կփոխանցեն ապահովության, անհատականության, պատկանելիության և գնահատվածության ուժեղ զգացում:

  1. Ես այստեղ եմ՝ քեզ հետ լինելու:

Քո երեխայի համար հասանելի լինելը չափազանց կարևոր է: Գուցե երբ ասես այս խոսքերը, նա այդ պահին քո կարիքը չունենա, բայց կհիշի քո խոստումը, երբ քո կարիքն ունենա: Այս խոսքերը ասում են. «Ես կանեմ ամենը, ինչ-որ կարող եմ՝ օգնելու քեզ, երբ իմ կարիքը ունենաս»:

  1. Ես հպարտանում եմ քեզնով:

Ես տեսել եմ տղամարդկանց, ովքեր երբևէ չեն լսել կամ տարիներով սպասել են՝ իրենց հորից այս խոսքերը լսելու: Շատերը կարծել են, թե կարիք ունեն մեծ գործեր անելու, մեծ հաջողության հասնելու, որպեսզի մի փոքր գրավեն իրենց հայրերի ուշադրությունը: Մի ստիպեք ձեր երեխային սպասել, ասեք ամենը, ինչի կարիքը նա ունի:

  1. Ես հավատում եմ՝ դու կարող ես:

Երեխան մանկությունից կարիք ունի վստահության՝ սեփական անձի հանդեպ: Անվստահությունը և երկչոտությունը գալիս են անձնական խնդիրներից: Եվ դու՝ որպես ծնող, կարող ես աջակցության աղբյուր լինել երեխայիդ համար այս պայքարներում: Երեխան կարիք ունի հավատալու, որ ինչ-որ մեկը այս աշխարհում հավատում է, որ ինքը կարող է և ունի անգնահատելի արժեք:

  1. Ես լավագույնն եմ ցանկանում քեզ համար:

Այս խոսքերը երկու առավելություն ունեն: Նախ՝ դրանք ենթադրում են, որ դուք նպատակ ունեք ծնող լինելու ձեր ընթացքի մեջ: Երկրորդ՝ այդպես դուք նրա կողմն եք անցնում: Գուցե, նա չհասկանա, թե ինչպես է ձեր ասածը լավագույնը իր համար, բայց այս հիշեցումը հաստատում է նրա սրտի խորքում, որ դուք նրա կողմից եք, ոչ թե դեմ:

  1. Ես քո կողքին կանգնած եմ:

Վերջերս մի տեսանյութ տեսա, որտեղ հայրը դստեր հետ էր պարում: Այդ աղջիկը տառապում էր այնպիսի խանգարմամբ, որը թույլ չէր տալիս նրան՝ վերահսկելու իր ֆիզիկական շարժումները: Բայց երբ հայրը առավ նրան իր ձեռքերի մեջ ու սկսեց բեմի վրա պարել նրա հետ, երևաց, որ նրա դեմքին մի մեծ ժպիտ հայտնվեց: Նրա հայրը կանգնած էր իր կողքին:

Այս նախադասությունը ասում է քո երեխային, որ դու պատրաստ ես իր կողքին կանգնել, անգամ եթե նա սխալ գործի կամ իր կողքին կանգնելը հեշտ չլինի:

  1. Ես սիրում եմ քեզ:

Երեխան չպետք է վաստակի այս խոսքերը, կամ անի մի լավ բան և ապրի համապատասխան ձեր ցանկություններին, որ դուք ասեք սա: Ձեր գործերով և խոսքերով ասեք նրան այս խոսքերը:

Մարկ Մերիլ