Գնալով մի քայլ առաջ՝ Աստծո ծրագրերի մեջ

Գնալով մի քայլ առաջ՝ Աստծո ծրագրերի մեջ Ծրագրերը, որոնք մենք կազմում ենք, հզոր զենք են մեր ձեռքում: Երբ մենք ծրագրում ենք ապագայի գործերը և անում ենք դա Աստծուն նվիրված սրտով, մենք խափանում ենք թշնամու ծրագրերը:

Երբ կանխամտածված ենք գործում, մենք թշնամուն անակնկալի ենք բերում: Մեր Սուրբ Հոգով առաջնորդվող ծրագրավորումը կանխում է ամեն ոչ անհրաժեշտ հակամարտության հավանականություն: Փոխարենը լինելու մի քանի քայլ հետ, մենք կարող ենք լինել մի քանի քայլ առաջ:

Աստված արարել է մեզ` լինելու գլուխ և ոչ թե պոչ: Բայց եթե մենք մշտապես ամեն գործերի «պոչին» ենք, երբեք հաղթանակ չենք ունենա: Մենք կարիք ունենք լինելու ամեն բաներից «առաջ»: Ինքնագոհ լինելը երբեք չի հոգա մեր գործերը:

Ծուլությունը կործանարար տրամադրվածություն է: Երբեմն մարդիկ պարզապես ընկած են շփոթության պտտահողմի մեջ՝ չցանկանալով ծույլ լինել, բայց չեն կարողանում կենտրոնանալ: Աստված կամենում է մեր կյանքը կենտրոնացման մեջ բերել:

Մեր կանխամտածված ծրագրված գործողությունների միջոցով մենք մնում ենք առաջնագծում: Երբ մենք ապրում ենք մարգարեական խոսքերը բռնած՝ տեսնելով կյանքը Աստծո տեսանկյունից, կարող ենք այնպիսի ծրագրեր կազմել, որ տեսնենք այդ ամենը կատարված:

«Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում» (Առակաց 16.9): Եթե մենք չենք ծրագրում մեր սրտում, ապա չկան և ուղղորդելու քայլեր: Ծրագրիր անել ոչինչ, և ոչինչ չի կատարվի:

Աստված ցանկանում է, որ մենք առաջնագծում լինենք՝ քայլելով իմաստության և Իր ներկայության խաղաղության մեջ: Սա է այն վայրը, որտեղ մենք կծաղկենք և կոռոգվենք, այն տեղում, որ Նա ուներ մեզ համար: Մենք կարիք ունենք մաքրված, զգեստավորված պատրաստ լինելու այն ամենի համար, ինչ Աստված է նախատեսել մեզ համար: Աստծո խոստմունքները  շատ են մեզ համար: Մենք պարզապես հնազանդությամբ պիտի մտնենք դրանց մեջ:

«Աշխատասերի մտածողությունները միայն դեպի առատություն են, բայց ամեն աճապարող՝ միայն դեպի կարոտություն է դիմում» (Առակաց 21.5):

Մենք կարիք ունենք անգամ տարիներով առաջ անցնելու՝ փոխարենը մնալու անցյալում: Անկախ նրանից, թե որտեղ ես դու, Աստված ունի կարողություն՝ վերցնելու քեզ և տանելու առաջ: Նրա շնորհը գործում է մեզ համար: Փառք Աստծուն Իր շնորհի համար, քանզի դա ամենն է, ինչի կարիքը մենք ունենք: Նա ունի ծրագրեր մեր կյանքի համար:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):

Արարչագործության օրից Աստված բարի ծրագրեր ունի Իր ժողովրդի համար: Մենք պարզապես կարիք ունենք մտնելու այդ ծրագրերի մեջ: Հնարավոր է՝ Աստված ոչինչ չի խոսել մեզ հետ, երբ մի ժամանակ մենք կազմել էինք որոշ ծրագրեր, բայց գուցե այդ ծրագրերը Իր կամքով չեն եղել, կամ մենք առաջնորդվել ենք զուտ մեր սեփական շահով:

Եղի՛ր մարդ, ով ունի ծրագիր, մինչ դու մտնում ես այն ամենի մեջ, ինչ Աստված ծրագրել է քեզ համար:

Ջոն Բելտ