Մարտին Լյութերի հայացքը «Հայր Մեր» աղոթքի վերաբերյալ

Մարտին Լյութերի հայացքը «Հայր Մեր» աղոթքի վերաբերյալ«Մեր Հայր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը. գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում՝ այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարիցը, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն» (Մատթևոս 6.9-13):

Քրիստոնեական երգերի հեղինակ Նիք Աուֆենկամպը վերջերս կիսվել է «Պարզ միջոց՝ ամեն օր աղոթելու» հոդվածով, որտեղ ներկայացնում է Մարտին Լյութերի նամակը՝ ուղղված իր ընկերոջը: Այս նամակում Մարտին Լյութերը խոսել է աղոթքի մասին, որը քրիստոնյաներին դրդում է նորովի կիրառել «Հայր Մեր» աղոթքը:

Այդ նամակում Լյութերը խորհուրդ է տալիս, որ նախ պետք է մեկ անգամ ընթերցել աղոթքը, որ գրված է Մաթևոսի Ավետարանում, իսկ հետո կարդալ այն նորից ու աղոթել առանձին՝ ամեն կետով:

«Այսպիսով, «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը» աղոթքից հետո մենք կարող ենք աղոթել այսպես. «Հա՛յր, մեր մեծ ցանկությունն է, որ Քո անունից վախենանք և պատվենք այն ամենի համար, թե ով ես Դու. մեր Աստված, մեր Արարիչ, Սուրբ, Նա, Ով ունենալով անսահման գթություն, տվեց Իր Միածին Որդուն, որ փրկի մեզ՝ Իր իսկ բարկությունից»:

Այսպես մենք շարունակում ենք՝ Հիսուսի աղոթքի ամեն խոսքին ավելացնելով մեր ընդլայնված աղոթքը, մինչև չավարտենք «Ամեն» բառով:

«Դուք միշտ «Ամեն» պետք է ասեք հստակ,- գրում է Լյութերը:- Երբեք մի կասկածեք այն բանում, որ Աստված, Իր ողորմության համեմատ, անկասկած կլսի ձեզ և «այո» կպատասխանի ձեր աղոթքներին: Մտածեք այսպես. «Շատ լավ է, Աստված լսել է իմ աղոթքը: Ես համոզված եմ դրանում, դա ճշմարտություն է: Ահա սա է նշանակում՝ «Ամեն»»:

Հոդվածագիրը բացատրում է, թե ինչ անելու հնարավորություն է մեզ տալիս «Հայր Մեր» աղոթքը.

«Սակայն  առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33): Ես գիտեմ, որ անձնապես աղոթում եմ ավելի շատ ինքս ինձ համար, բայց այս աղոթքը ինձ օգնում է ուշադրությունս կենտրոնացնել Աստծո արքայության և Նրա փառքի վրա՝ մնացած ամեն ինչից առավել: Հիսուսի աղոթքը, Մարտին Լյութերի խոսքերով, օգնում է մեզ հասնելու իրազեկությանը՝ Աստծո մասին, Քրիստոսի առաքելության և մարդու առաքելության մասին:

Կարգավորեք ամեն թափառող մտքերը: Ես այնքան եմ հակված մտքով սավառնելու և զգում եմ, որ ամեն օրվա հետ այս աղոթքը ավելի ու ավելի է ինձ օգնում կենտրոնանալ:

Մենք չպետք է անտեսենք այն, ինչ Հիսուսը հստակ պատվիրում է. «Արդ դուք այսպես աղոթք արեք»: Հիսուսի աղոթքը կոչված է օգնելու մեզ տեսնելու և ցանկանալու այն, ինչ Աստված է ցանկանում»:

Այս խոսքերի մեջ կա իշխանություն և զորություն, երբ մենք մեր սրտերը Տիրոջն ենք հանձնում՝ ամեն նոր օրվա հետ ավելի մոտենալով Նրան: