Ինչպես թույլ չտալ վախին՝ տիրելու ձեր կյանքին

Ինչպես թույլ չտալ վախին՝ տիրելու ձեր կյանքինՔրիստոնյաները ցանկանում են ապրել վախից զուրկ կյանքով, բայց դա հնարավոր կդառնա միայն երկնքում:

Երբ Աստված պատվիրեց Հովսեփին՝ Մարիամին ու Հիսուսին Եգիպտոսից Իսրայել տանել, շատ հավանական էր, որ Հովսեփը վախ վերապրեց:

Պատկերացրեք, թե որքան գուցե դժվար էր նրա համար հնազանդվել Աստծո հրամանին և վերադառնալ Իսրայել: Դա նույնն էր, ինչ առյուծի երախ վերադառնալ: Աստված պատրաստվում էր Մարիամին ու Հովսեփին տանել այնտեղ, որտեղ իրենց որդու կյանքը վտանգված էր:

Հովսեփը գնաց, որովհետև նա վստահում էր Աստծուն:

«Ինչ օր որ վախենամ՝ քեզ կհուսամ» (Սաղմոս 56.3):

Այս խոսքում չի ասվում՝ «եթե» ես վախենում եմ, այլ՝ «երբ» ես վախենում եմ: Կյանքը միշտ ստեղծում է խնդիրներ և վախեր: Մենք բախվում ենք վախի՝ ընտանիքի, ֆինանսների, աշխատանքի և շատ այլ ոլորտների վերաբերյալ:

Այս բոլոր իրավիճակներում մենք ընտրություն ունենք, թե ինչպես վարվել: Արդյոք դուք պատրաստվում եք վախի՞ն հանձնել ձեր կյանքի վրա տիրապետությունը, թե՞ պատրաստվում եք ձեզ վրա վերցնել հավատալու «ռիսկը», որովհետև դուք գիտեք, թե Ով է Աստված, իսկ Նա Մեկն է, Ով սիրում է ձեզ:

Հավատալու «ռիսկը» կարող է նշանակել, որ դուք պետք է գնաք այնտեղ, որտեղ մարդը երբեք չի գնացել, կամ անեք մի բան, ինչը երբեք ոչ ոք չի արել:

Հավատալը կարող է նշանակել, որ պետք է ներեք մեկին, ում մտածում էիք, որ երբեք չեք ների: Դա կարող է նշանակել, որ պետք է պարզապես Աստծուն վստահեք մի իրավիճակ, որը փորձում էիք ինքներդ վերահսկել:

Աստված կարող է հավատացյալի կյանքից հեռացնել վախը: Բայց դա չի լինի վայրկենապես, դա քայլ առ քայլ կատարվող ընթացք է, որի երկար լինելը կարող է կախված լինել նրանից, թե ինչ է Աստված պատրաստվում անել մարդու համար: Սուրբ Հոգին կարող է մեծ փոփոխություններ կատարել ձեր կյանքում, այնպիսի, որ դուք դժվար թե հավատաք, բայց դա չի կատարվի մեկ ժամում:

Թոմ Հոլլադեյ և Ռիկ Ուորեն