Ինչի՞ կարիք ունեք դուք ամենից շատ. Մաքս Լուկադո

Ինչի՞ կարիք ունեք դուք ամենից շատ. Մաքս ԼուկադոԱստված բավական է մեզ: Մի՞ թե սա Մովսեսի, Հեսուի և խոստացյալ երկրի ուղերձը չէ:

Ո՞վ բացեց Հորդանան գետը: Ո՞վ էր առաջնորդում մարդկանց անապատում: Ո՞վ հայտնվեց Հեսուին քաջալերելու համար: Ո՞վ կործանեց Երիքովի պարիսպները: Իհարկե՝ Աստված:

Նա հոգ էր տանում իր ժողովրդի մասին: Անգամ անապատում: Նա իր ժողովրդին առանց պաշարի չթողեց: Նա տվեց նրանց ոչ միայն սնունդ, այլ նաև հանդերձանք ու առողջություն: Մովսեսի մասին գրված է. «Քո վրա հանդերձ չհնացավ, և ոտքերդ չուռեցին այս քառասուն տարումը» (Բ Օրինաց 8.4):

Անապատում ոչ ոք կարիք չունեցավ սնունդի ու հագուստի: Աստված ապահովում էր նրանց, և Նա խոստացել է, որ ապահովելու է նաև քեզ:

Աստված քեզ հետ է ամեն օր: