Բժշկություն. Աստվածաշնչյան համարներ

Բժշկություն. Աստվածաշնչյան համարներ«Եթե իրավ լսես քո Եհովա Աստծո ձայնին, և ինչ որ նրա աչքի առաջին ուղիղ է՝ անես, և նրա պատվիրանքներին ականջ դնես, և նրա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցը ոչ մեկը քեզ վրա չեմ բերի, որոնք եգիպտացիների վրա բերի, որովհետև ես եմ Եհովան՝ քո բժիշկը» (Ելից 15.26):

«Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս. լավ ծերացած կթաղվես» (Ծննդոց 15.15):

«Ալևորած կգնաս գերեզմանը, ինչպես որ խուրձը դիզվում է իր ժամանակին» (Հոբ 5.26):

«Երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, և հարվածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար, երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ» (Ելից 12.13):

«Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, և նա կօրհնի քո հացը և քո ջուրը, և ես քո միջիցը հիվանդությունը կդարձնեմ։ Քո երկրի մեջ վիժող և ամուլ չի լինի, քո օրերի թիվը պիտի լցնեմ» (Ելից 23.25-26):

«Եվ Եհովան վեր կառնի քեզանից ամեն հիվանդությունները և եգիպտացիների այն չար ցավերը, որոնք գիտես, քեզ վրա չի բերի, այլ նրանք քո բոլոր թշնամիների վրա կուղարկի» (Բ Օրինաց 7.15):

«Քո Եհովա Աստվածը անեծքը քեզ համար օրհնության դարձրեց, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց» (Բ Օրինաց 23.5):

«Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքիցը՝ մեզ համար անեծք լինելով» (Գաղատացիս 3.13):

«Քո կոշիկները երկաթ և պղինձ լինեն, և քո ուժը քո օրերի չափ լինի» (Բ Օրինաց 33.25):

«Ով Տեր՝ իմ Աստված, ես դեպի քեզ աղաղակեցի, և դու բժշկեցիր ինձ։ Տեր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը և ինձ կենդանի պահեցիր փոսի մեջ մտնողներիցը» (Սաղմոս 30.2-3):

«Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը կօրհնի իր ժողովուրդը խաղաղությունով» (Սաղմոս 29.11):

«Երանի նրան, որ հոգս է անում աղքատի համար. նեղության օրումը Տերը կփրկի նրան։ Տերը կպահի նրան և կապրեցնի նրան. նա երանելի կլինի երկրի վրա. իր թշնամիների ցանկությանը դու չես մատնի նրան։ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. Դու նրա բոլոր անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակումը» (Սաղմոս 41.1-3):

«Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում. Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է» (Սաղմոս 43.5):

«Քեզ չար բան չի հասնի. և նեղություն չի մոտենա քո բնակարանին» (Սաղմոս 91.10):

«Երկար օրերով կկշտացնեմ նրան. և իմ փրկությունը ցույց կտամ նրան» (Սաղմոս 91.16):

«Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, և մի մոռանա նրա բոլոր բարիքները. որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը» (Սաղմոս 103.2-3):

«Իր խոսքն ուղարկեց և նրանց բժշկեց, և նրանց ազատեց իրենց կորուստիցը» (Սաղմոս 107.20):

«Ես չեմ մեռնի՝ կապրեմ և Տիրոջ գործերը կպատմեմ» (Սաղմոս 118.17):

«Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում նրանց խոցերը» (Սաղմոս 147.3):

«Լսիր, որդյակս, և ընդունիր իմ խոսքերը, և կշատանան քո կյանքի տարիները» (Առակաց 4.10):

«Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինի, վախեցիր Տերիցը և հեռացիր չարից։ Սա առողջություն կլինի քո մարմնի համար և պարարտություն քո ոսկորներին» (Առակաց 3.7-8):

«Որդյակս, ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջդ տուր իմ ասածներին. թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահիր նրանց քո սրտի մեջ։ Որ նրանք կյանք են նրանց գտնողներին և նրանց բոլոր մարմնին՝ բժշկություն» (Առակաց 4.20-22):

«Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստծո հատուցումով է գալիս նա և նա ձեզ փրկելու է։ Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, և խուլերի ականջները պիտի բացվեն։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես, և համրի լեզուն օրհներգելու է, որովհետև անապատումը ջրեր են բխելու և ամայի տեղումը՝ առուներ» (Եսայի 35.4-6):

«Եվ դու ինձ բժշկեցիր և ապրեցրիր» (Եսայի 38.16):

«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայի 40.31):

«Հիրավի՜ նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվահարված էինք համարում, Աստվածանից զարկված և նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերովը մենք բժշկվեցինք» (Եսայի 53.4-5):

«Քո բժշկությունը շուտով պիտի բուսնի» (Եսայի 58.8):

«Ես քեզ պիտի սպեղանի դնեմ, և քո հարվածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17):

«Այսպես է ասում տեր Եհովան այս ոսկորներին. ահա ես ձեր մեջը հոգի պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ ես իմ հոգին ձեր մեջը կդնեմ, և դուք կկենդանանաք, և ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես Տերս խոսեցի և կատարեցի, ասում է Տերը» (Եզեկիել 37.5,14):

«Կոտրածը պիտի կապեմ և հիվանդը պիտի զորացնեմ» (Եզեկիել 34.16):

«Եվ երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ և գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին» (Մաթևոս 14.14):

«Եվ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նրանց ժողովարաններումը և քարոզելով արքայության ավետարանը, և ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն և ամեն ցավ բժշկելով» (Մաթևոս 4.23):

«Եվ Հիսուսն իմանալով՝ հեռացավ այն տեղից, և շատ ժողովուրդներ գնացին նրա հետևից. և նա նրանց ամենքին բժշկեց» (Մաթևոս 12.15):

«Եվ չափից դուրս զարմանում էին և ասում. սա ամեն բան լավ գործեց. խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մարկոս 7.37):

«Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն. իմ անունովը դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, և եթե մի մահադեղ խմեն՝ նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան» (Մարկոս 16.17-18):

«Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, և փրկության օրումն օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակ. ահա հիմա է փրկության օր» (Բ Կորնթացիս 6.2):

«Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10):

«Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ՝ կապրի» (Հովհաննես 11.25):

«Եթե իմ անունովը մի բան խնդրեք, ես կանեմ» (Հովհաննես 14.14):

«Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է՝ վեր կաց» (Գործք Առաքելոց 9.34):

«Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը» (Հռոմեացիս 8.2):

«Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգովը, որ ձեզանում բնակված է» (Հռոմեացիս 8.11):

«Ամեն ժամանակ Հիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնումը հայտնվի» (Բ Կորնթացիս 4.10):

«Եվ կփրկի ինձ Տերն ամեն չար բանից և կազատի կհասցնի իր երկնային արքայությանը. որին լինի փառք հավիտյանս հավիտենից» (Բ Տիմոթեոս 4.18):

«Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունովը, և հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին, և Տերը վեր կկացնի նրան, և եթե մեղք գործած լինի, կթողվի նրան: Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք. շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.14-16):

«Որ ինքը մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերիցը հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ նրա խոցերովը բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

«Նա, որ ծարավ է՝ թող գա, և նա, որ կամենում է՝ թող առնի կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22.17):