Սուրբ Հոգու անփոփոխ ուղերձը ձեր վշտի մեջ

1089443«Մայրի՛կ, ես երազ եմ տեսել»,- մի առավոտ ասաց իմ 14-ամյա դուստրը իր արցունքների միջից:

Նա ծանր էր շնչում և ասում էր. «Հիսուսը եկավ իմ երազի մեջ և գրկեց ինձ: Նա գրկեց ինձ, մայրի՛կ, և ասաց. «Ես սիրում եմ քեզ»»:

Ես սրբեցի նրա արցունքները, և նա շարունակեց. «Հիսուսը ասաց. «Դու պատկանում ես Ինձ և դու Իմ դուստրն ես»: Ես պատկանում եմ Նրան»:

Ես սեղմեցի նրան կրծքիս, մինչ նա լացում էր և կրկնում. «Մայրի՛կ, Աստված սիրում է ինձ»:

Մինչ Դիանդրան կիսվում էր Հիսուսի մասին իր երազով, ես զգում էի՝ ասես Աստված գրկեր ինձ այդ պահին: Նրա սերը այդ պահին թափվում էր մեզ վրա, և Դիանդրան մոռացավ տագնապի ու ընկճախտի մասին, որոնց հետ նա պայքարում էր ավագ դպրոցում առաջին կիսամյակից սկսած:

Դիանդրան ունի դաունի համախտանիշ՝ մտային զարգացման խնդիր: Նա հատուկ ուսում է անցնում, և նրա ուսման առաջին կիսամյակը հատկապես բարդ էր: Նրա գնահատականները իջել էին՝ հասնելով գերազանցից բավարարի: Ուսուցիչներից փախուստը, զայրույթի բռնկումները և մնացած պատահարները մարտահրավեր էին նետում նրա հավատքին:

Եվ այդ փոթորկի մեջ Աստված որոշել էր Դիանդրային և ինձ բացահայտել Իր սերը: Ես արդեն ինձ զգացել էի անհաջողակ մայր՝ աղոթելով, պաշտպանելով նրան և օգնություն խնդրելով մասնագետներից: Եվ ես գիտեմ, որ իմ դուստրը իրեն մշտապես անհաջողակ էր զգում, որովհետև չէր համագործակցում իր ուսուցիչների հետ:

Ու այն ժամանակ, երբ մենք մեզ անհաջողակ էինք զգում, Աստված խառնվեց և ասաց. «Ես սիրում եմ քեզ, Դու պատկանում ես ինձ: Դու իմ դուստրն ես»:

Նա Գրքով չէր խփում իմ գլխին՝ մեղադրելով ինձ, որ լավ մայր լինելը կամ երեխայիս դաստիարակելը իմ ուժերի չափով չէ:

Նա չէր ասում դստերս, թե նա անհաջողակ է, որովհետև չի լսում իր ուսուցչին:

Փոխարենը Աստված ամենանշանակալի կերպով ասաց. «Ես սիրում եմ քեզ… այսինքն՝ Ես սիրում եմ քեզ, անգամ այն դեպքում, երբ քեզ դժվար է հասարակության մեջ: Ես սիրում եմ քեզ, անգամ այն դեպքում, երբ դու ցանկանում ես փախչել բոլորից»:

Այդ երազը ինձ օգնեց ճանաչել Աստծո սիրտը: Աստված հայտնեց իրեն որպես սիրող Հայր:

Աստված սեր է և սիրով է գործում: Սիրով առաջնորդվելը լիովին հակառակ է մեր մշակույթին, որ շարժվում է աշխատանքի արդյունքով, որտեղ լավ վարքի համար ստանում են ոսկե աստղեր: Մենք ցանկանում ենք կատարված աշխատանք: Բայց Աստված մեր սրտերն է ցանկանում: Նա ցանկանում է հարաբերություններ մեզ հետ: Դու, գուցե, ընդդիմանում ես Նրան, բայց Նա, միևնույնն է, սիրում է քեզ: Դու, գուցե, փորձում ես թաքնվել, բայց Նրա սերը փնտրում է քեզ:

Իրական սերը զոհ է, որը Աստված տվել է քո մեղքի համար: Նա սիրում է քեզ և ուղարկել է Իր Որդուն, որպեսզի մենք Նրա միջոցով ունենանք հավիտենական կյանք:

Ընդունեք Նրա սերը, որպեսզի կարողանաք սիրել իրար:

Լեյլանի Հեյվուդ