Պողոսի հավատարմության մասին

Պողոսի հավատարմության մասին Պողոս առաքյալը արտասովոր անձնավորություն է: Նա ուժեղ մարդ էր, ով հակառակ կանգնեց համակարգին, ընդ որում՝ և’ իր հարազատ, և’ հրեական կրոնական համակարգրերին: Դեմ կանգնեց նաև հռոմեական օկուպացիոն համակարգին:

Մնաց մենակ, չնայած, նա սկզբից էլ մենակ էր: Անցավ հռոմեական բանտերի զնդաններով, անցավ ծեծերով, բայց չկոտրվեց, չհիասթափվեց:

Զգուշացնելով ավետանաչության ծառայության վտանգների մասին՝ նա Տիմոթեոսին զգուշացնում է լինել ուշադիր, պատրաստ զրկանքներ և դավաճանություններ կրելու…

Մարդկանց համատարած թուլության մեջ, Պողոսը ցույց է տալիս առ Աստված հավատարմության օրինակ: Տեսնելով դեպքերի այսպիսի զարգացում՝ ես ապշած էի… Մարդ որքա՞ն պետք է հավատարիմ լինի աստվածային կոչմանը, մտքի ինչպիսի հստակություն ու հավատքի տոկունություն ունենա, որ մնա ճշմարտության մեջ անգամ այն ժամանակ, երբ քո ընկերները մեկը մյուսի ետևից լքում են քեզ ՝ նախընտրելով հարմարավետությունը…

Եվ Պողոսի այս խոսքերի մեջ որքան զորություն կա. «Տերն ինձ մոտ կանգնեց, և զորացրեց ինձ»:

«Ատյանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չկանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չհամարվի նրանց։

Իսկ Տերն ինձ մոտ կանգնեց, և զորացրեց ինձ որ ինձանով քարոզությունը հաստատվի, և բոլոր հեթանոսները լսեն. և ես ազատվեցի առյուծի բերանիցը». Բ Տիմ. 4.16,17:

Իմ օրհնյալ եղբայր, գուցե դու էլ հիմա մենակ ես մնացել: Հուսահատության գիրկը մի՛ ընկիր: Տերը քեզ հետ է:

Յուրի Սիպկո