Մեղքն ու ֆեյսբուքյան «ընկերները»

Մեղքն ու ֆեյսբուքյան «ընկերները»Եթե դուք քրիստոնյա եք և ունեք ձեր անձնական էջը ֆեսբուքում, ապա մեկ օր դուք կարիք կունենաք պատասխանելու այն հարցին, թե ինչպես արձագանքել այն բանին, երբ «ընկերներդ» իրենց սոցիալական էջով ակտիվորեն մեղք են քարոզում:

Նման օրինակները շատ են: Գուցե ձեր դպրոցական ընկերները հիմա բացահայտ ոչ աստվածապաշտ կյանք են վարում և ամեն հնարավորություն օգտագործում են իրենց էջում հերթական «խնջույքի» նկարներ տեղադրելու համար: Գուցե ձեր ընկերներից մեկը իրեն քրիստոնյա է անվանում, բայց, օրինակ, իր էջով աջակցում է համասեռամոլների իրավունքներին:

Երբ ես բախվում եմ նման դեպքերի, ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքներով.

  1. Մի եղեք «բարքերի ոստիկանություն».

Հաճախ ինտերնետում մեր գործողությունները այսպիսի սկզբունքով են առաջնորդվում. ինչ-որ մեկը համացանցում սխալվել է, և ես պետք է նրան ամեն դեպքում ուղղեմ: Բայց ֆեյսբուքում պահակություն անելը անհնար է, որովհետև մարդիկ, ովքեր մեր «ընկերների» ցուցակում են, հաճախ նրանք են, ում մենք չենք ճանաչում: Այս պատճառով չարժե ոչ ադեկվատ կերպով մեղքին արձագանքել համացանցում:

  1. Հանեք ձեր բաժանորդագրությունը մարդկանցից, ովքեր չարիքն են գովաբանում.

Եթե ձեր «ընկերների» հրապարակումները ձեզ վրա վատ ազդեցություն են ունենում և Աստծուն չեն մեծարում, ապա պարզապես ձեր գրանցումը հանեք նրանցից: Իմ ներկայությունը համացանցում պետք է շինություն տա ինձ. եթե ամեն անգամ էջս բացելով բախվելու եմ գայթակղության, ապա իմ ժամանակը համացանցում արդյունավետ չի լինի:

  1. Մտածեք, թե որքան լավ եք ճանաչում մարդուն, ում պատասխանում եք.

Եթե ձեր ընկերը, ում դուք երկար տարիներ չեք տեսել, հրապարակում է անում, որտեղ մեղքն է առաջ տանում, ապա նրան ուղղելու համար անթիվ հոգևոր հոդվածներ ուղարկելը արդյունավետ չի լինի: Նախընտրելի է անձնական խոսակցությունը, եթե նա ձեր ծանոթն է, անձնական հանդիպման ժամանակ:

  1. Փորձեք օգտվել ավետարանչության հնարավորություններից.

Եթե իմ «ընկերների» ցուցակում գտնվող իմ հեռավոր ծանոթը, ծանր ժամանակներ է ապրում, ես կարող եմ գրել նրան հաղորդագրություն, որ հավատում  եմ Քրիստոսին և հարցնել, թե արդյոք կարող եմ աղոթել իր համար: Հետո կարելի է արդեն նրա համաձայնության դեպքում անձնական կապ հաստատել:

Եթե մարդը հեռանում է աստվածաշնչյան ճշմարտությունից, և դուք դրա ականատեսն եք դառնում համացանցի միջոցով, ապա չարժե նրա հետ հակառակության մեջ մտնել՝ իր էջին տեղ գտած գրառումների մեկնաբանություններում: Ավելի լավ է տեղեկանալ նրա կյանքի  մասին: Փորձեք իսկապես հոգ տանել այդ մարդու մասին, եթե իհարկե, ձեզ համար միևնույն չէ, թե նա ինչ վիճակում է:

  1. Համացանցում ամեն տեսակ քաղաքական քննարկումներից փախչում եմ՝ ինչպես ժանտախտից:

Չարժե այրել կամուրջները Ավետարանի համար՝ քաղաքականության շուրջ վեճերի պատճառով: Ավելի լավ է կենտրոնանալ մերձավորին սիրելու ու հարգելու վրա և ձեր կյանքով ու հրապարակումներով նրան Հիսուսի ճանապարհին կանգնեցնելու վրա:

Ջեսսի Ջոնսոն