Իրական քրիստոնեությունը գործերով է ճանաչվում. Ջոն Բիվեր

Չհանձնվե՛ս. Ջոն ԲիվերՀաճախ ես հանդիպում եմ քրիստոնյաների, ովքեր վշտանում են այս աշխարհի խավարով… և զարմանում եմ: Եկեք մտածենք, թե որքան անօրինություն է տեսնում հեռուստադիտողների հսկայական քանակը, երբ Հոլիվուդը կերակրում է նրանց իր կերակուրով, որի անունն է պղծություն և անառակություն: Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու անհավատները չեն ապրում վարքի մեր չափանիշներին համապատասխան. սպասում ենք, որ մարդիկ, ովքեր Քրիստոսին չեն ճանաչում, պահելու են այն նույն չափանիշները, որոնք Եկեղեցին է կանչված պահելու:

Երբ նման քրիստոնյաները ատում են Հիսուսին Տեր չդավանած մարդկանց, իրենք իրենց պահում են որպես լիակատար տգետներ. չէ՞ որ անհավատները չեն ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ իրենց ապրելակերպի պատճառով, նրանց հոգևոր ԴՆԹ-ն դրդում է մեղքի, ինչն էլ իրենք անում են: Գուցե ընթերցողներից ոմանց համար դա նորություն լինի, բայց մեղավորները մեղք են գործում:

Ի՞նչն է իրապես տարօրինակ և կատարելապես անբնական. այն որ «հավատացյալը» սովորություն ունի մշտապես մեղք գործելու: Ինչո՞ւ ես «հավատացյալ» բառը առանձնացրեցի չակերտներով… Որովհետև մարդը, ում ապրելակերպը անմիջական կապ ունի մեղքի հետ, կարող է խոսքերով Հիսուսն Տեր ու Փրկիչ դավանել, իսկ գործերով՝ ոչ:

Այս մասին Հիսուսը հստակ է խոսում է.

«Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, և չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ որ բարի պտուղ չի բերում, կտրվում է և կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցեք նրանց» (Մատթ. 7.17-20):

Համաձայնեք, որ այս խոսքերը բավական պարզ են ու հստակ, և, իհարկե, Հիսուսի խոսքերը քննարկման ենթակա չեն: Պատճառը, որով պտուղն է հայտնվում, ինքնին պտուղ չէ, այլ դա ծառի հիմնական գործառույթն է: Ընդ որում ծառի ընդհանուր առողջությունից է կախված պտղի որակը: Եթե մեր առջև հաղարջի առողջ մի թուփ է, մենք գիտենք, որ դրանում եղող հատապտուղները ուտելու պիտանի են: Իսկ եթե թփի պտուղները թունավոր են, ուրեմն թուփը վատն է: Ինչպե՞ս որոշել՝ առո՞ղջ է ծառը, թե՞ թունավոր: Ուսումնասիրել նրա պտուղը:

Հիսուսն ասում է, որ ոչ խոսքերը, արտաքին աստվածպաշտությունը և ոչ էլ քրիստոնեական համայնքի այցելությունը չեն որոշում՝ մարդը իրական քրիստոնյա է, թե ոչ: Իրական քրիստոնեությունը կարելի է որոշել գործերով:

Եկեք աշխարհից չպահանջենք աստվածային չափանիշներին համապատասխան կյանք, այլ ավելի լավ է մեզ հետևենք: Քրիստոնյանե՛ր, մենք կանչված ենք ապաշխարելու և երես թեքելու մեր մեղքերից և գնալու աստվածային ճանապարհով. մեզ տրված են Աստծո Հոգու պարգևներն ու զորությունը՝ Նրա ճանապրհներով քայլելու համար: Աշխարհը կտեսնի Նրան միայն այն ժամանակ, երբ մենք սկսենք ապրել ինչպես Հիսուսը: Եկեք խավարի մեջ ապրողներին չմեղադրենք իրենց մեղքերի համար, այլ ավելի լավ է դառնանք լույս՝ նրանց ճանապարհին, օգնենք նրանց գտնել տան ճանապարհը և ողջ սրտով ընդունենք Քրիստոսի խոսքերը.

«Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառաւորեն ձեր Հորը որ երկնքումն է» (Մատթ. 5.16):

Վերջիվերջո, երբ մենք մտնում ենք մութ սենյակ, մենք խավարի վրա չենք գոռում, այլ լույսն ենք միացնում: