Զգուշացեք կեղծավորությունից

Զգուշացեք կեղծավորությունից«…Առաջ ձեր անձերը զգույշ պահեցեք Փարիսեցիների խմորիցը, որ է կեղծավորությունը» (Ղուկաս 12.1)

Տեր Հիսուսի զգուշացումը հավատացյալներին սա էր` ամեն բանից առաջ զգուշացեք կեղծավորությունից:

Փարիսեցիների խմորը մեր պատկերացրած մարդկային կեղծավորությունը չէր, այլ մի յուրատեսակ հավատք, թե Աստված չի տեսնում մարդու ծածուկ մեղքերը, կամ եթե անգամ տեսնում է, ապա դա չէ կարևորը:

Ըստ նրանց՝ կարևորը մարդկանց առջև աստվածապաշտ երևալն էր` բաժակի դրսի կողմը սրբելը: Ամեն բանից առաջ զգուշանանք կեղծավորությունից և մաքրենք մեր ներսն ու կարգավորենք մեր գաղտնի կյանքը, որն Աստծուց բացի ոչ ոք չի տեսնում:

Տեր Հիսուսի անունով սրբություն և կեղծավորությունից ազատագրված կյանք եմ հռչակում այս գրառումը կարդացողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան