Ջոզեֆ Լիստեր. մեծագույն քրիստոնյա-բժիշկը

բժիշկ Ջոզեֆ Լիստերը պատկանում է աշխարհի մեծագույն բժիշկների կարճ ցուցակին: Ժամանակակից վիրաբուժությունն այսօր իրական է շնորհիվ այս մարդու համառության և հավատքի:

Բազում ուսումնասիրությունները նրան բերում են այն համոզման, որ միայն մանրէներին սպանելով՝ վիրաբույժները կարող են ազատորեն վիրահատել մարդկային մարմնի տարբեր օրգանները և փրկել մարդկային կյանքը: Նրա գաղափարը կատաղի դիմադրության է արժանանում Անգլիայի բարձրագույն բժիշկների կողմից:

Սակայն նրա մահից հետո՝ 1912թ-ի այս օրը՝ փետրվարի 10-ին, ողջ աշխարհում նրան ճանաչում են որպես մարդկության մեծագույն բարերարներից մեկը:

Քլորոֆորմի բացահայտումն այդ ժամանակ թույլ էր տալիս մեղմացնելու վիրահատական ցավերը: Բայց, այնուամենայնիվ, վիրահատված մարդկանց մեծ մասը վիրահատությունից հետո մահանում էր գանգրենայից: Ոչ հիգիենիկ պայմանների հետևանքով մանրէները վարակում էին հիվանդներին:

Ջոզեֆ Լիստերը խորը ուսումնասիրությունների և ջանասեր աշխատանքի արդյունքում դառնում է վիրաբույժ: Նա գործի է դնում իր իսկ հայտնագործած բժշկական հմտությունները՝ կապված անոթակապ դնելու հետ: Սակայն նրա ամենամեծ ներդրումը բժշկության բնագավառում այն հայտնագործությունն ու ապացույցն է, որ վարակի հիմքը մանրէներն են:

Լիստերը փնտրում էր մի բան, որը կհանգեցներ մանրէների վերացմանը՝ առանց մարմնի հյուսվածքները վնասելու: Նա բացահայտում է, որ կաբոլաթթուն սպանում է մանրէները: Դրա օգտագործումը վիրահատությունների ժամանակ մեծապես նվազեցնում է մահվան դեպքերը վիրահատություններից հետո:

Բացի սրտացավ ու բանիմաց վիրաբույժ լինելը՝ Ջոզեֆ Լիստերը հրաշալի քրիստոնյա էր: Նա ասել է.

«Ես Քրիստոնեության հիմնային ուսմունքների հավատացյալ եմ: Մեր բարձր պաշտոնն է՝ մարմնավոր այս վրանում մեր անմահ հոգին տանելը, և մեր ճանապարհը, եթե ճշմարիտ ուղղություն վերցնենք, կառաջնորդվի անսահմանափակ ճշմարտությամբ և անկեղծ սիրով: Եվ այս ազնվագույն և սուրբ կոչումի ձգտման մեջ ցանկանում եմ ձեզ հաջողություն»:

Աղբյուր՝ christianity.com