15 ճանապարհ, որով կարող ես փոխել աշխարհը քո ծառայությամբ

15 ճանապարհ, որով կարող ես փոխել աշխարհը քո ծառայությամբ Աստված երբեք չի նախատեսել, որ Հոգու պարգևները սահմանափակվեն եկեղեցու պատերով: Բայց որքանով հե՞շտ է այսօր մեզ համար հրաշքները դուրս բերել քրիստոնեական համայնքի սահմաններից դուրս:

Աստվածաշնչում հրաշքների մեծ մասը կատարվում են «սուրբ» կենտրոնական փողոցներից դուրս՝ անտառի խորքերում: Փառք Աստծուն, որ արքայության մեջ մեծ փոփոխություններ են կատարվում. մենք շարժվում ենք սուրբերին ծառայությունից դեպի սուրբերի ծառայությունը:

Եկեղեցին վայր է, որտեղ մենք գնում ենք զինվելու և վայր, որտեղ փորձառու ուսուցիչների առաջնոդրությամբ կարող ենք վարժվել մինչև փորձառու դառնանք:

Եկեղեցին պետք է ապահով վայր լինի՝ վարժվելու և աճելու Սուրբ Հոգու պարգևների մեջ, բայց եթե մենք միայն եկեղեցու համար սովորենք, մենք բոլորովին անարդյունավետ կլինենք խավարում կորածների համար:

Արդյոք դու սովորե՞լ ես՝ ինչպես տանել Աստծո զորությունն ու հեղինակությունը աշխարհի մեջ: Եթե մենք՝ քրիստոնյաներս դառնանք կռվարար՝ փոխարենը սիրով ու հարգանքով աշխարհի հետ չհամաձայնելուն, մենք կնվազեցնենք մեր ազդեցությունը՝ սահմանափակելով այն եկեղեցու պատերի ներսում և կլինենք անզոր՝ մարդկության օվկիանոսում: Մենք պետք է տանենք Աստծո հեղինակությունը մարդկանց կյանքի  և ազգերի մեջ՝ հրավերի միջոցով,  և ոչ ներխուժման:

Իմ աղոթքը քեզ համար

Չնայած որ մենք կանչված ենք պատերազմելու խավարի իշխանության դեմ, մենք պետք է հարգանքով ու պատվով վարվենք մարդկանց հետ՝ ցույց տալով նրանց գերագույն Արքայության առավելությունը: Իմ աղոթքն է քեզ համար, որ դու գտնես հավասարակշռությունը և մոտեցումը աշխարհին՝ բնավորությամբ, որ ցույց է տալիս հետևյալ հատկանիշները.

  1. Եղիր խոնարհ
  2. Եղիր պատվող, բայց ոչ քծնող
  3. Եղիր համարձակ, բայց ոչ հանդուգն
  4. Եղիր համբերատար, բայց ոչ անգործունյա
  5. Եղիր զորավոր, բայց ոչ վերահսկող
  6. Եղիր ոգեշնչող
  7. Եղիր մեղմ, բայց ոչ երկչոտ
  8. Եղիր վստահ, բայց ոչ ինքնավստահ
  9. Հաստատուն ու անկոտրում, բայց ոչ կամակոր
  10. Եղիր զանազանող, բայց ոչ կասկածող
  11. Իմացիր՝ ինչպես չհամաձայնել, բայց ոչ կռվել
  12. Եղիր ռիսկային, բայց իմաստուն
  13. Եղիր տվող, բայց ունակ՝ ընդունելու
  14. Եղիր թափանցիկ, բայց կարող՝ գաղտնիքներ պահելու (հետևաբար վստահելի)
  15. Եղիր մարդկանց ենթարկվող, բայց Աստծուն հետևող

Տե՛ր, օգնիր հետևելու Քո օրինակին՝ աշխարհը սիրելու մեջ: Սովորեցրու մեզ լինելու առյուծների պես զորավոր և գառի պես մեղմ՝ միշտ Քեզ ու Քո ձայնին ապավինելով: Առաջնորդիր մեզ այն վայրերը, որտեղ դու ցանկանում ես, որ մենք գնանք և տուր մեզ զորություն և իմաստություն, որ մենք կարող լինենք արդյունավետ լինելու՝ այս երկրի վրա Քո Արքայությունը բերելու գործում:

Քրիս Վալլոտոն