Հովվական 5 խորհուրդ հավատացյալներին

lightstock_75324_small_seth_Գործնական խորհուրդներ եկեղեցու հովվից.

1. Հավաքույթի օրը առավոտյան վաղ արթնացեք և եկեք ծառայության 15-30 րոպե շուտ, աղոթքով պատրաստեք ձեր անձերը՝ մարդկանց հետ շփման և Աստծո հետ հանդիպման համար:

2. Աղոթեք, որ Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ քարոզչի միջոցով և այն մասին, որ լսեք, թե ինչ է Աստված անձնապես ցանկանում ասել ձեզ Աստծո խոսքի քարոզության միջոցով:

3. Անջատեք ձեր հեռախոսը կամ օգտագործեք միայն Աստվածաշունչ կարդալու համար այդ ժամերի ընթացքում:

4. Վերահսկեք ձեր միտքը: Թույլ մի՛ տվեք, որ ձեր ուղեղը թափառի և շեղվի ծառայության ընթացքում: Կենտրոնացեք խոսքի վրա: Լսեք Աստծո խոսքը: Աշխարհում չկա ավելի կարևոր բան, քան այն, ինչ այդ պահին դուք լսում եք ամբիոնից: Ուշադրություն մի դարձրեք, թե ով է նստած ձեր կողքին կամ ով ինչով է զբաղված:

5. Կիսվեք հայտնություններով, որ ստացել եք ծառայության ժամանակ: Վկայեք, թե ինչպես է հավատացյալների աղոթքն ու Նրա խոսքը ազդում ձեր կյանքի վրա, ինչն է փոխվել ձեր կյանքում:

Այցելեք եկեղեցի, պահպանեք շփումը քրիստոնյաների հետ, առաջացեք Աստծո գործի մեջ և մի մոռացեք ամեն օր Աստվածաշնչի ընթացանության մասին: Մի՛ մնացեք հոգեպես քաղցած…

Իգոր Գրիցիկ