Հինգ բանալի՝ հաջող ամուսնության համար

white-weddingԱնձնական հավատքի և ուրախության, հույսի և Հիսուսին հնազանդվելու վրա անհատական աշխատանքը ամուսնության ճիշտ կազմավորման հիմքերն են:

Այսօր շատ երիտասարդների հետաքրքրում է, թե ինչ իրենք պետք է անեն ամուսնության ուխտի մեջ մտնելուց առաջ:

1. Նախքան ամուսնությունը՝ զույգը պետք է քննարկի մի շարք կարևոր կարցեր: Կարևոր հարցերի քննարկումը ամուսնությունից հետո թողնելը կարող է բերել հիասթափության: Նման հարցերը պետք է քննարկվեն մինչ ամուսնությունը:

2. Նման հարցերում կարևոր է լինել լիովին բաց ու անկեղծ, որպեսզի հարաբերությունները կառուցվեն վստահության և ճշմարտության վրա, անգամ, եթե դա կոնֆլիկտի կհանգեցնի:

Եթե համարում եք, որ կկարողանաք խուսափել վեճից հիմա, և կլինի ավելի հարմար ժամանակ նման քննարկումների համար, ապա դուք սխալվում եք: Հանդիպումների և այնուհետ նշանադրության ժամանակը հենց նախատեսված է մանրամասն քննարկումների համար այն մասին, թե ինչ եք դուք մտածում, համարում և զգում:

3. Խորհուրդ՝ կարևոր է պարզել, թե տղան ու աղջիկը հոգևոր նույն մակարդակի վրա են թե ոչ: Ես կոչ եմ անում նրանց, ովքեր ամուսնության շեմին են, ավելի շատ Աստվածաշունչ կարդալու և քննարկելու բազում հոգևոր հարցեր մինչ ամուսնությունը և միասին բարձրանալ հոգևոր նոր մակարդակ:

4. Անձնական հավատքն ու Հիսուսին հնազանդությունը այն հիմքն է, որ կբերի հաջողված ամուսնության:

5. Ըստ արժանվույն գնահատեք ձեր կնոջը և մի ընդունեք նրան որպես պարզապես ձեզ բաժին ընկած մի նվեր, այլ ամեն օր արտահայտեք ձեր սիրո խորությունը դեպի նա՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Ջոն Փայփեր