1825թ-ի այս օրը ԱՄՆ-ի նախագահ է ընտրվում Ջոն Քուինսի Ադամսը

1825թ-ի այս օրը ԱՄՆ-ի նախագահ է ընտրվում Ջոն Քուինսի ԱդամսըՈ՞վ կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը… 1824թ-ի նախագահական ընտրություններին երեք թեկնածուից ոչ ոք գեթ մեկ քվեով չէր գերազանցում մյուսներին: Սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը պետք է լուծեր այս հարցը:

1825թ-ի այս օրը՝ փետրվարի 9-ին, նրանք որոշում են կայացնում. նախագահ է ընտրվում Ջոն Քուինսի Ադամսը:

Մինչ Ջորջ Բուշը, նա նախագահի որդիներից միակն էր, ով ընտրվում է այս պաշտոնում ինքնուրույնաբար: Մինչ այդ նա իրավաբան էր, այնուհետ՝ սենատոր, դիվանագետ և պետքարտուղար:

Հատկանշական է, որ Ջոնն ամուր հավատքի տեր անձնավորություն էր: Այս հաստատակամ մարդը, ում կարգախոսն էր. «Զգո՛ւյշ եղիր և աղոթի՛ր», բացահայտ խոսում էր Աստծո նկատմամբ իր վստահության մասին:

Նա անզիջում և ամուր կանգնած իր համոզմունքների վրա: Ամեն օր Աստվածաշնչի 2-5 գլուխ էր կարդում բնագիր եբրայերենով ու հունարենով և դրանցից զորություն էր «կորզում»: Բացի այդ, նա ամեն օր աղոթում էր և գործում իր կարդացածի հիման վրա:

Հորն ուղղված մի նամակում նա գրում է. «Լեռան քարոզն ստիպում է ինձ գանձեր դիզել ոչ թե այս երկրի վրա, այլ՝ երկնքում: Ապագայի հետ կապված իմ բոլոր հույսերը հիմնված են Քրիստոսի Ավետարանի վրա…»:

Ջոն Քուինսիի աստվածաբանության կենտրոնում Քրիստոս էր: Երբ հայտնվում է Քրիստոսի աստվածությունը հերքող ուղղությունը, Աստվածաշունչն ուսումնասիրելով` Էդեմսը համոզվում է, որ այդ ամենը սուտ է:

Մեկ այլ նամակում կարդում ենք. «Նոր Կտակարանում տեսնում եմ, որ Հիսուս Քրիստոս` որպես Աստված, դիմում է իր աշակերտներից մեկին… Միևնույնը տեսնում եմ մեծագույն Եսայա մարգարեի գրքում, ուր նա Աստծո Որդուն կոչում է Հզոր Աստված»:

Աղբյուր՝ christianity.com