Պարակլետոս. Ջոյս Մայեր

Ինչպե՞ս ազատվել վատ սովորություններից. Ջոյս Մայեր «Բայց երբոր նա՝ ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ. Որովհետև իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսի՝ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ» (Հովհ. 16.13):

Աստված գիտեր, որ դու օգնության կարիք կունենաս՝ Աստծո` քեզ համար ունեցած ծրագիրը հասկանալու հարցում, այնպես որ Նա ուղարկել է Սուրբ Հոգուն, որ Նա բնակվի քո ներսում: Նա է քո Առաջնորդը, ճշմարտության Ուսուցիչը, քո Մխիթարիչը և քո Օգնականը: Նա է նաև Պարակլետոսը (Paraclete), ինչը նշանակում է մխիթարիչ, փաստաբան և միջնորդ:

Հիսուսը երկրի վրա սահմանափակված էր մարմնով և կարող էր միանգամից միայն մեկ տեղում լինել: Բայց Նա գիտեր, որ Սուրբ Հոգին քեզ հետ կլինի ամենուր, ուր որ կգնաս, ամեն ժամանակ՝ առաջնորդելով և սովորեցնելով քեզ:

Ընդունիր քո ներսում ապրող Սուրբ Հոգին՝ խաղաղություն գտնելով այն իմացությամբ, որ Նրա մեջ դու կդառնաս ամենը, ինչ Աստված ծրագրել է, որ դու լինես: