1575թ-ի այս օրը վերամիավորվեց Անգլիայի խորհրդարանը

1575թ-ի այս օրը վերամիավորվեց Անգլիայի խորհրդարանըԲազմիցս Փիթեր Ուենթուորթն անցնում էր Ընդհանուր պալատի կողքով և ասում ինքն իրեն, որ պետք է լռի, քանի որ, անտարակույս, բանտում կհայտնվի: Սակայն ամեն անգամ նրա գիտակցությունը հուշում էր նրան, որ, այնուամենայնիվ, նա պետք է խոսի:

Երեք տարի անց Էլիզաբեթ 1-ին թագուհին հրամայում է խորհրդարանին «քիթը չխոթել» Անգլիայի եկեղեցու գործերին, որ ինքն էր ղեկավարում: Խորհրդարանը, որի կազմում մեծամասնություն էին մաքրակրոնները, մերժում է այդ հրահանգը և երեք կրոնական մուրհակ ներմուծում: Արդյունքում թագուհին լուծարում է խորհրդարանը:

1575թ-ի այս օրը՝ փետրվարի 8-ին, խորհրդարանը վերակազմավորվում է: Թեև Փիթեր Ուենթուորթը ևս ընտրվում է նոր կազմում, սակայն մաքրակրոններն այլևս մեծամասնություն չէին:

Փիթերը գտնում էր, որ թագուհու քայլերը վտանգում են խորհրդարանի ազատությունը: Երբ առաջին իսկ օրինագիծը ներկայացվում է, Փիթերը ոտքի է կանգնում և սկսում իր ելույթը:

«Պարո՛ն խոսնակ, հարկ է նշել, որ «Ազատության անունը քաղցր է, սակայն ինքնին, իր նշանակությամբ այն անգին գանձ է»»: Այսպիսով, նա կոչ էր անում խորհրդարանին՝ պաշտպանել իր ազատությունը, որ ամենաթանկն է աշխարհում:

«Մենք բոլորս սխալներ թույլ ենք տալիս, – ասում էր նա, – նույնիսկ մեծարգո թագուհին»: Այս խոսքերից վախեցած ներկաները սկսում են լռեցնել Փիթերին և ցույց տալ դռան կողմը:

Այն ժամանակ արքաներն ու թագուհիներն ավելի մեծ իշխանություն ունեին, քան մեր օրերում: Խորհրդարանը սարսափում էր թագավորի զայրույթի պահին:

Իր հանդուգն ելույթից հետո խորհրդարանական հանձնաժողովը հարցաքննում է Փիթերին և նրան ուղարկում լոնդոնյան աշտարակ: Նա այնտեղ է մնում մոտ 1 ամիս և հարկադրաբար ներողություն խնդրում, որպեսզի վերադառնա խորհրդարան:

Հետագայում խորհրդարանի իրավունքների պաշտպանության և թագուհու կողմից իրավահաջորդության հարցի կարգավորման վերաբերյալ իր անկեղծ ելույթները պատճառ են դառնում, որպեսզի Փիթերը ևս մի քանի անգամ բանտարկվի: Վերջին անգամ նրա հետ անազատության մեջ է հայտնվում նաև կինը:

1596թ-ին 73 տարեկան հասակում Փիթերը բանտում մահանում է: Նա հրաժարվում է հետ կանգնել իր դիրքորոշումից կամ առհասարակ լռել: Գուցե իր ժամանակակիցների համար նա ձախողակ թվար, սակայն այժմ մեծապես հայտնի է՝ որպես խորհրդարանական ազատությունների խիզախ մարտիկ:

Աղբյուր՝ christianity.com