Պարգև, որ չենք կարող փոխարինել ոչ մի րոպեական վերապրումով

Պարգև, որ չենք կարող փոխարինել ոչ մի րոպեական վերապրումովՄեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատվիրաններից մեկը սա է. «Ամեն ժամանակ ուրախ եղեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.16):

Աստված ասում էր դա անգամ այն ժամանակ, երբ օրեր ու ժամեր էին մնացել խաչի Իր տառապանքներին: Ուրախությունը՝ մարդկային հոգու, շնչի, մտքի ու սրտի կարիքների բավարարման զգացումն է: Երբ այդ վիճակը հատուկ է մեզ, մենք լցված կլինենք կյանքի զորությամբ:

Պարզապես ուրախության դիմակ կրող մարդը կարող է ուրախ լինել րոպեներ շարունակ: Բայց նայիր նրա աչքերի մեջ, և կտեսնես տրտմություն:

Լինում են, իհարկե, նաև մեր ամեն օրվա մեջ կատարվող ուրախություններ: Մարդիկ ինչ-որ բան ձեռք են բերում կամ դժվարություններ են հաղթահարում, և դա ուրախություն է բերում: Գալիս է բավարարվածության զգացում: Բայց այն շատ արագ բոցավառվում և շուտ էլ վերանում է:

Բայց իրական ուրախություն է, երբ մեր հոգին լցված է բարեբեր զորությամբ, և այդ զորության աղբյուրն Աստված է: Այդ վիճակը ոչ ոք կարող չէ խլել մեզնից, և նման ուրախությանը միշտ մի բան նախորդում է,  շատ հաճախ՝ դժվարին ճանապարհ:

Փրկիչն ասել է՝ ձեր առջևում դժվարություններ կան, բայց դրանք էլ կանցնեն՝ օրինակ բերելով «Կինը, երբոր ծնում է, տրտմություն ունի, որ նրա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղությունն էլ չի հիշում այն ուրախության համար, որ մի մարդ ծնվեցավ աշխարհի մեջ»:

Իրական ուրախությունը մեր հավատքի կամ հոգևոր ջանքերի ու որոնումների արդյունքն է: Պահ է գալիս, և մենք դառնում ենք այդ աստվածային մեծագույն պարգևն ունեցողներն ու կրողները. պարգև, որ չենք կարող փոխարինել ոչ մի րոպեական վերապրումով:

Գեորգի Բրեև