Մենք Նրանից հավատք ենք խնդրում, բայց Նա մեզնից է այն սպասում

Մենք Նրանից հավատք ենք խնդրում, բայց Նա մեզնից է այն սպասում «Հավատքը հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է: Որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին: …Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել» (Եբր. 11.1-2,6):

Գրված է, որ առաջինները հավատքով էին ապրում և արժանացան Աստծո հաճությանը:

Եթե մենք ցանկանում ենք հաճո լինել Աստծուն, ապա պետք է հավատքով ապրենք;

Հավատաքով ապրելն ավելին է, քան ԵՐԲԵՄՆ հավատքով վարվելը:

Շատ մարդիկ մեծամասամբ «հավատք են խնդրում», փոխարենը «գործի դնեն» իրենց հավատքը:

Եթե մենք գործի չենք դնում մեր հավատքը, ապա հետևաբար քիչ հրաշքներ կտեսնենք:

Հավատքով ապրել միշտ չէ, որ հարմարավետ է և ռիսկային է տրամաբանության ու առողջ դատողության համար, բայց միայն այդպես է հնարավոր հաճեցնել Ատսծուն:

Հավատքի մասին խոսելով՝ կարևոր է հասկանալ, որ «այն, ինչ անտեսանելի և անհնար է մեզ համար, տեսանելի և հնարավոր է Աստծո համար»: Աստված միշտ որոնում է մարդկանց, ովքեր հավատքով են գնում, որովհետև նրանց հավատքով, Նա կկարողանա ավելի շատ գործել:

Հենց հավատքի մարդկանց միջոցով են պատմության մեջ անհավանական հրաշքներ կատարվել:

«Որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին,  խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ խցկեցին. Կրակի զորություն անցրին. սրի բերանից պրծան. տկարությունից զորացան. Պատերազմի մեջ զորավոր եղան. օտարների բանակներն փախցրին. կանայք իրանց մեռելներն ընդունեցին հարությունից. Ուրիշներն էլ խիստ չարչարվեցան ազատությունը չընդունելով, որ լավագույն հարության հասնեն»(Եբր. 11.33-35):

Արդյոք շահավե՞տ է հավատքի կյանքը: Եթե հավատքի բոլոր հերոսները ապավինեին իրենց բնական կարողություններին, ապա նրանք կմահանային, բայց հենց հավատքով իրենք կենդանի մնացին:

Հավատքն ընդամենը պարգևներից մեկն է, սակայն նաև մեր «նախաձեռնությունը»: Մենք Աստծուց հավատք ենք խնդրում, և Նա տալիս է մեզ, բայց պետք է գործել հավատքով, որ տեսնենք այն:

Ով գործում է, նա արդյունք է տեսնում:

Հաճախ անհաջողությունները անգործությունից են գալիս, ոչ թե սխալ գործողություններից:

Երբ գործը հասնում է հավատքին, դու չպետք է վախենաս, որ քեզ մոտ չի ստացվի: Անհաջողության վախը անհաջողությունից ավելի վատ է:

Հավատքի հասարակ սկզբունք է. եթե խնդրում ենք այն, ինչ Աստված արդեն խոստացել է, ապա կարող ենք խիզախությամբ խնդրել և չկասկածել պատասխանի մեջ:

Հավատքով ապրելը՝ հարմարավետությունը թողնելն ու անհնարինի դաշտ մտնելն է:

Դմիտրի Լեո